Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում... Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը:

Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։

ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։

Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:

Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են:

Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:

Որքանո՞վ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:

Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։

Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում...

Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել»:

 

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան Հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին․ Նաիրա Զոհրաբյան (video) «Կոկորդիլոսը քոռ է»․․․ (video) 156 գերի հայրենադարձվել է, կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս Ադրբեջանում են, շուրջ 80 անձ բռնի անհայտացման է ենթարկվել ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին Ադրբեջանում այցելել են պահվող հայ քաղաքացիներին Քաղաքական կապիտուլյացիայի ենթարկված Տեր-Պետրոսյանը հիմա էլ Հայաստանն է կապիտուլյացիայի ենթարկում (video) Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու մինչև վերջ կռվել թշնամու դեմ․ հերոս Արտյոմը Վարդենիսից էր Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խայտառակ առաջարկությանը (video) Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային. Շարմազանով Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Վալերի Բուայե Ռուսաստանցիներին թույլ են տվել ոտքով հատել Վրաստանի սահմանը Ե՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարություն Հրամանի չենթարկված ու մինչև վերջ կռիվ տվածներն են էս երկրի իրական տերերը. Ղևոնդյան Ովքե՞ր են ապրելու օկուպացված հայկական Շուշիում Ո՞վ կլինի ՀՀ արդարադատության նոր նախարարը Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան «Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ» ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Չպետք է թույլ տանք, որ մեր մեջ սերմանեն այս կործանարար զգացումը. Արման Թաթոյան ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական հանցագործությունների հետաքննություն Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչական խմբի, որն Ադրբեջանից զենք է տեղափոխել ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը Թուրքիայում ցանկանում են, որ Ադրբեջանի դրոշը հավերժ ծածանվի Ղարաբաղում Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև․ ՀՅԴ ԳՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը: Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub