Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթաց

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը: Այս մասին հայտնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքից:

 

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թեˊ Բերձոր քաղաքը, թեˊ Աղավնո և Սուս գյուղերն անցել են Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Սակայն 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (https://www.youtube.com/watch?v=nQ_-5POBB-Y)։

 

Ավելի ուշ բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել իրենց բնակավայրերը լքելու համար: Նշենք, որ և՛ Աղավնոյում, և՛ Բերձորում ազատագրումից հետո կառուցվել են եկեղեցիներ՝ սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ., նկ. 1) և սբ. Նահատակաց (Աղավնո, 2002 թ.), կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 2, Սուս գյուղ, այժմ տարհանվել է, նկ. 3), 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 4), ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին (Բերձորի հուշահամալիրի տարածքում, նկ. 5, 6, Աղավնոյից Բերձոր տանող ճանապարհին, նկ. 7), Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (Աղավնո գյուղի դպրոցի բակում, նկ. , բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ (նկ. 9-11):

 

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում տեղի մշակութային հուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն։ Նման պայմաններում անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանություններն արդեն իսկ տարհանման որոշում են կայացրել և սկսել գործընթացը։ Սուս գյուղի խաչքարերն արդեն իսկ տարհանվել են և տեղափոխվել ապահով վայրեր (նկ. 12, 13): Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ մոտ ապագայում պիտի տարհանվեն նաև Բերձորի և Աղավնոյի խաչքարերն ու հուշարձանները: Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը hraparak.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրենք պատրաստվում են տեղափոխել նաև խաչքարերը:

 

Սակայն թե ի՞նչ ճակատագիր է սպասվում սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռևս անհայտ է: Նշենք նաև, որ մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական առանձնակի վանդալությանն ուղղված նոր հուշարձաններին, ինչպես Մատաղիս գյուղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանի, Հադրութի Առաքել գյուղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու օրինակներում:

դիտվել է 418 անգամ
Լրահոս
«100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Սա Հայաստանի գարշապետի դեմքն է․ Ավետիք Իշխանյան «ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»․ Արշակ սրբազանը խիստ քննադատել է իշխանության գործողությունները ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր Եթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվեն Շուշիի «Հաթանակի տանկ-հուշարձանը» ադրբեջանցիները տարել են «Ռազմական ավարի պուրակ» Արցախում բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ Սասուն, ի՞նչ կա, հեղափոխությունդ Արցախից կարևոր էր չէ՞, ասում են Ալիևի ցուցակում դու էլ կաս Հանրությունը պետք է պատմագավորներին փոխանցի համաժողովրդական պատգամը՝ կառավարության հրաժարականը Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակից 49 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Իշխանությունը շարունակում է պատերազմ բերել․ քարտեզում Ադրբեջանի առաջիկա պլաններն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am