Նարեկ Մանթաշյանի մասնակցությամբ տեղի է ունենալու դատաբժշկական փորձաքննություն.փաստաբան
Վաղը Նարեկ Մանթաշյանի մասնակցությամբ տեղի է ունենալու դատաբժշկական փորձաքննություն, որը պարզելու է Ն. Մանթաշյանի առողջկան վիճակի համապատասխանությունը կալանքի կրման պայմանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ցավոք, ՔԿՀ-ում գտնվելու 7 ամսվա ընթացքում Ն. Մանթաշյանի առողջական վիճակը այն աստիճան է վատթարացել, որ փորձաքննությունը անգամ տեսական հնարավորություն չունի այլ բան արձանագրելը, քան կալանքի անհամատեղելիությունը: Թեև Ն. Մանթաշյանը ազատության մեջ է, բայց մենք պայքարելու ենք ամեն միլիմետր ապօրինության դեմ»,- գրել է նա: