Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, այլ ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ. Հովհաննես Ավետիսյան

Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, այլ ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ, որոնք միայն ճոռոմ խոսել և իրենք իրենց պարգևատրել գիտեն: Հարկ եմ վճարում, որ սերունդներին պետություն թողնենք, այլ ոչ ձրիակերների հարստացնենք, և պետություն կորցնենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը:

«Երկու օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն հայտարարում է, որ Արցախում և Հայաստանի սահմաններին լարված վիճակի պատասխանատուն ռուսական խաղաղապահ ուժերն են:

Իսկ դուք, ձեր կառավարությունն ինչի՞ համար է պատասխանատու:

Ջրային համակարգը վատ է՝ ֆրանսիացին է պատասխանատու. Կառավարումը տվել են ֆրանսիացուն:

Ատոմակայանը լավ չի աշխատում ու եթե վթար լինի, ռուսներն են պատասխանատու: Տվել են ռուսների կառավարման:

Գազային համակարգում խնդիրներ են առաջանում, ռուսներն են պատասխանատու. Ինչ-կա չկա տվել են ռուսներին՝ ներկրումից մինչև ներքին ցանց:
Էլեկտրական ցանցում խնդիրներ են առաջանում, ռուսական ծագման ընկերությունն է մեղավոր. Դա էլ է օտարը կառավարում:

Երկաթգիծը լավ չի կառավարվում, ռեսուրս են վատնում, շարժակազմը լավը չի, չվացուցակը լավը չի, էլ ռուսներն են մեղավոր, սա էլ են տվել ռուսների կառավարման:

Հանքերը աղտոտում են մեր օդն ու ջուրը, օվշորների հարուստներն են մեղավոր, մենք ինչ անենք:

Այսպես, որ շարունակեմ, գալու ենք հետևյալին: Գրողը ձեզ տանի, բա ինչի՞ համար ենք հարկեր վճարում, դու՞ք ինչի պատասխանատուն եք:
Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, այլ ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ, որոնք միայն ճոռոմ խոսել և իրենք իրենց պարքևատրել գիտեն: Հարկ եմ վճարում, որ սերունդներին պետություն թողնենք, այլ ոչ ձրիակերների հարստացնենք, և պետություն կորցնենք:
Սրանով հանդերձ, ինձ ավելի շատ զայրացնում են բոլոր քաղաքական կոչված ուժերն ու իբր թե հանրային ակտիվ գործիչները:

Ինչքա՞ն հիմար ենք մենք, որ այս ամենով հանդերձ, արդեն երկու տարի է, չենք կարողանում օրակարգ ձևավորել և դրա շուրջ համախբվել ու պետությանը տեր կանգնել:

Անպատասխանատու իշխանություններ, անպատասխանատու ընդդիմություն կոչված, վերջապես անպատասխանատու և էշի ականջում քնած հանրություն»:

 

դիտվել է 1560 անգամ
Լրահոս
«Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am