«Իշխանությունն ինձ չի ներել ավանակով ակցիայի համար»․ Սեւադա Ղուկասյան

Ազգային ժողովի դիմաց ավանակով ակցիա անելուց հետո իշխանությունն իմ նկատմամբ ճնշումներ սկսեց գործադրել, իսկ «Դիմադրություն» շարժմանը մասնակցելու հետո՝ ուժեղացրեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Սեւադա Ղուկասյանը։

«Ես չէի պատկերացնի, որ իշխանության համար այնքան կարեւոր անձ եմ, որ ինձ ուզում են չեզոքացնել։ Իմ նկատմամբ ոչ միայն իրավական ճնշումներ են գործադրում, այլ նաեւ փորձում են ազդել ապրուստիս վրա։ Ես գյուղում ծաղկի խանութ ունեմ։ Իշխանական օղակներից որոշ մարդիկ իմ ծաղկի խանութի հարեւանությամբ այլ խանութներ են դրել եւ ծաղիկները վաճառում են ինքնարժեքից անհամեմատ ցածր արժեքով։ Համ իմ բիզնեսին են վնասում, համ էլ այնպես են անում, որ գյուղացիներս ինձնից հիասթափվեն, մտածեն՝ փաստորեն, էժան է եղել, Սեւադան մեզ թանկ է վաճառել»,- պատմեց Սեւադա Ղուկասյանը։

Սեւադայի խոսքով՝ իր կալանավորված ժամանակ անգամ ոստիկանությունը եկել էր իր տուն՝ հարցաքննության կանչելու։ Սակայն այս ամենն իրեն չի վախեցնում․ ինքը կրկին գործողությունների է պատրաստվում, սակայն այս պահին չի ցանկանում փակագծերը բացել։

«Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել։ Ինձ իշխանությունը չի ներել ավանակով ակցիայի համար, իսկ շարժմանը մասնակցելուց հետո էլ վերհիշել են դրանից հետո հարուցված գործը, ըստ որի իբրեւ թե ինձ մոտ թմրանյութ են հայտնաբերել ու երեք օր առաջ դատական նիստի էին հրավիրել։ Ուժային կառույցի մի շատ բարձրաստիճան պաշտոնյա էլ այդ գործով ինձ ասաց՝ դու Նիկոլին չես նեղացրել, Ալիեւին ես նեղացրել, դրա համար ես պատժվում, որովհետեւ ավանակի անունն Իլհամիկ էր»,- ասաց Ղուկասյանը։

դիտվել է 1390 անգամ
Լրահոս
Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am