Այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և քաղաքացիների միջև։ AntiFake.am-ի ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քաշքշում է երիտասարդ անցորդներից մեկի թևը՝ փորձելով երիտասարդին նստեցնել մեքենան այն բանից հետո, երբ նրան անցորդներն անվանում են «Արցախ հանձնող»։ «Արի, արի նստի»,- քաշելով երիտասարդի թևից ասում է Անդրանիկ Քոչարյանը։ Այդ ընթացքում Քոչարյանին է մոտենում ենթադրաբար նրա թիկնապահը, սակայն որևէ կերպ չի միջամտում։
Նշենք նաև, որ Անդրանիկ Քոչարյանը երիտասարդ անցորդներին «կապիկ» է անվանել միայն այն բանի համար, որ երիտասարդները նրան և ՀՀ իշխանություններին մեղադրել են Արցախը հանձնելու մեջ։ Ի պատասխան երիտասարդների խոսքերի՝ Քոչարյանն աղջկա վրա գոռալով ասել է՝ «Տո փախի այ․․․», ինչին աղջիկը պատասխանել է․ «Ես ու՞ր փախնեմ․ իշխանությունը դուք եք։ Չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել»։ Այս պատասխանից հետո Քոչարյանը երիտասարդներին պատասխանել է․ «Հանձնողը դուք եք, այ կապիկներ»։
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը