Պարզվել է՝ Nissan Murano-ով վթարի ենթարկված վարորդը եղել է 13 տարեկան, 3 վիրավոր ուղևորներն էլ՝ 14 տարեկան

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 4-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan Murano-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 13-ամյա Բաբկեն Զ-ն, ով ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Բաբկեն Զ-ն, ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Գառնիկ Ս-ն, Երևանի բնակիչներ՝ 14-ամյա Տիգրան Ա-ն և 14-ամյա Հենզել Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի տեսուչներ Էդուարդ Սաֆարյանն ու Ստեփան Ադամյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել դասակի հրամանատար Կ․ Հարությունյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գևորգ Համբարձումյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է Պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիներից 1-ը դուրս է գրվել, այժմ բուժվում է 4 քաղաքացի Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub