Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով

Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման արդեն պատրաստ է։ Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մանրամասներ ներկայացնելով այլընտրանքային ճանապարհով երթևեկության կազմակերպման և նոր ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։

«Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝ երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,-մանրամասնել է Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։

«5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այնպես, ինչպես Բերձոր- Աղավնո միջանցքի դեպքում՝ այստեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու»,-ընդգծել է նա։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։

Նրա գնահատմամբ՝ ժամանակը սուղ է, բայց աշխատանքները կշարունակվեն նաև երթուղին փոխելուց հետո։

«Այս պահին այլընտրանքային այդ ճանապարհի երկայնքով կապի և բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներ ընթանում են, բայց այնպես չէ, որ ներկայում գործող ճանապարհի դեպքում բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ անվտանգ տարածքով են անցնում։ Դրանց մեծ մասը, այժմ էլ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում։ Հետևաբար, այս ամենը կարգավորելու համար անհրաժեշտ են որոշակի ճկունություն, բանակցություններ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործուն մասնակցությունը», նշել է Հ․ Խանումյանը՝ հավելելով, որ խաղաղապահների գործուն մասնակցությունն ակնկալվում է նոր երթուղին շահագործելիս։

Ըստ նախարարի՝ այն ամբողջապես պետք է գործի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

Անդրադառնալով Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգության հարցին, ԱՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ թշնամին բավական մոտ է Արցախի կենսական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, ճանապարհներին, ուստի նրա կողմից ոտնձգությունների մտավախություն միշտ էլ կա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հավանական ու որոշակի սցենարները, դրանց պատրաստվելու համապատասխան աշխատանքներ նույնպես իրականացվել են ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն օրերս ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել մինչև օգոստոսի 25-ն ազատելու Լաչինի միջանցքը՝ ասելով, որ կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։

դիտվել է 1505 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am