Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով

Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման արդեն պատրաստ է։ Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մանրամասներ ներկայացնելով այլընտրանքային ճանապարհով երթևեկության կազմակերպման և նոր ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։

«Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝ երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,-մանրամասնել է Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։

«5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այնպես, ինչպես Բերձոր- Աղավնո միջանցքի դեպքում՝ այստեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու»,-ընդգծել է նա։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։

Նրա գնահատմամբ՝ ժամանակը սուղ է, բայց աշխատանքները կշարունակվեն նաև երթուղին փոխելուց հետո։

«Այս պահին այլընտրանքային այդ ճանապարհի երկայնքով կապի և բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներ ընթանում են, բայց այնպես չէ, որ ներկայում գործող ճանապարհի դեպքում բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ անվտանգ տարածքով են անցնում։ Դրանց մեծ մասը, այժմ էլ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում։ Հետևաբար, այս ամենը կարգավորելու համար անհրաժեշտ են որոշակի ճկունություն, բանակցություններ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործուն մասնակցությունը», նշել է Հ․ Խանումյանը՝ հավելելով, որ խաղաղապահների գործուն մասնակցությունն ակնկալվում է նոր երթուղին շահագործելիս։

Ըստ նախարարի՝ այն ամբողջապես պետք է գործի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

Անդրադառնալով Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգության հարցին, ԱՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ թշնամին բավական մոտ է Արցախի կենսական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, ճանապարհներին, ուստի նրա կողմից ոտնձգությունների մտավախություն միշտ էլ կա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հավանական ու որոշակի սցենարները, դրանց պատրաստվելու համապատասխան աշխատանքներ նույնպես իրականացվել են ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն օրերս ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել մինչև օգոստոսի 25-ն ազատելու Լաչինի միջանցքը՝ ասելով, որ կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։

դիտվել է 1505 անգամ
Լրահոս
Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am