168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։
Այս իրադարձությունների համատեքստում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր Հայկ Խանումյանին հիշեցրել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նրա ֆեյսբուքյան հրապարակումներից մեկը, որով Խանումյանը «տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին» արտահայտվողներին հորդորում է «գլխներից հանել տարածք զիջելը»:
«Կրկին հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են խոսել տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին: Խնդիրն այն է, որ տարածք զիջելով ոչ մի խնդիր էլ չի լուծվում, տարածք զիջելն ընդամենը թուլացնում է Արցախի դիրքերը և ֆիզիկական ոչնչացման առջև կանգնեցնում Արցախի բնակիչներին: Այնպես որ, գլխներիցդ հանեք որևէ տարածք զիջելը, տարածք զիջելը որպես հակամարտության լուծում դիտարկելը հավասարազոր է Արցախը հայաթափելուն: Խնդրի լուծումը միայն նոր տարածքներ վերցնելն է: Միայն այդ կերպ է հնարավոր Ադրբեջանին պարտադրել հարցի լուծում: Հակառակ դեպքում կորուստներն անհամեմատ ավելի շատ են լինելու»,- 2016 թ. իր օգտահաշվում գրել էր Խանումյանը:
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը