Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն. Համլետ Պետրոսյան

Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

«Միանշանակ, պարզ և կտրուկ։


Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ:

Ի դեմս Արդբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք մի թշնամու հետ, ով վարում է գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն: Այն ունի իր գերնպատակը` վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ:

Այդ քաղաքականությունն ունի ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում և լուծվում են խնդիրներ: Այդ խնդիրներն ունեն հստակ հերթականություն, լուծման տարբերակներ և փուլեր: 44-օրյա պատերազմով թշնամին հասել է մի նպատակի, հաջողել է հերթական փուլը: Հերթի են դրված հաջորդ խնդիրները և փուլերը: Սա իմ` Հայաստանի քաղաքացու և հետազոտողի անձնական և մասնագիտական փորձառությունն է:

Բայց որպես մշակութաբան ու հայ մշակույթի պատմության մասնագետ, ուզում եմ խոսել այն բնագավառից, ինչի մասին ավելի լավ պատկերացում ունեմ: Այս առումով համոզված եմ, որ մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական քաղաքականությունը վերը նշված քաղաքականության օրգանական մասն է: Այն նույնպես ունի իր գերնպատակը` հայերին ներկայացնել որպես մշակութային ժառանգություն ու պատմություն չունեցող` այսու նաև այս տարածարջանում հայրենիք, հայրենիքի պատմական իրավունք չունեցող, այստեղից-անյտեղից եկած կամ բերված ապաքաղաքական ու ապամշակութային մի զանգված: Այդ քաղականությունը նույնպես ունի հստակ սահմանված խնդիրներ, առաջնահերթություններ, փուլաբաժանումներ: Սա կարևոր, էական, առաջնահերթ քաղաքականություն է: Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, ապա Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը: Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», նա սերտել է մանրամասնորեն մշակված մի պրոպագանդիստական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել այդ ժառանգությունը: Իհարկե, հնարավոր չէ իսպառ վերացնել այդ ողջ ժառանգությունը, ինչպես որ կցանկանային, հնարավոր չէ իսպառ վերացնել հայերին, ինչպես որ կերազեին` գոնե ներկա իրավիճակում: Ուրեմն անհրաժեշտ է ավելի ճկուն, հաշվարկված և արդյունավետ մոտեցում: Հիմքում Արևելյան Հայաստանում (և անշուշտ ի մասնավորի Արցախում և հարակից տարածքներում) հայերի ոչ վաղ անցյալում հայտնվելու հնարանքն է: Դրան նվիրված են հարյուավոր «գիտական» վարժանքներ, դրանով զբաղվում են ակադեմիաներ և գիտական կենտրոններ` այդ թվում և արտասահմանում: Եթե անցյալ դարի 60-ական թվականներին հայերի «եկվորության» ժամանակը վերագրվում էր արաբական տիրապետությանը, ապա 12-13-րդ դարերին, 90-ական թվականներին այն հասցվեց 19-րդ դար: Ըստ այդմ՝ մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել է մինչև 19-րդ դարը` ակնհայտ հայկական չէ, այն աղվանական ժառանգություն է: Եվ եթե քրիստոնեական կառույցները ծիսապաշտամունքային առումով չեն հետաքրքրում մահմեդական ադրբեջանցիներին, ապա դրանք հենց այն են, ինչ պետք են Արդբեջանի միակ պատմական քրիստոնյա հանրույթին` ուդիներին: Դե 19-րդ դարի որոշ կառույցներ էլ կարելի է վերագրել ուղղափառներին: Ըստ այդմ`առաջին փուլի ժառանգությունը ենթակա է պահպանության, միայն թե պետք դրանք մաքրել «հետսագույն հայկական հավելումներից», որոնք իբր արվել են հայերի կողմից հատուկ` այդ ժառանգությունը սեփականելու նպատակով: Սա լայն հնարավորություններ է ստեղծում ուղղակիորեն վերացնել ցանկացած ակնհայտ հայկականություն, և իհարկե, նախ և առաջ հայկերեն արձանագրությունները, խաչքարային հորնիվածքները:

Երկրորդ փուլի ժառանգությունը, որը համարվում է նվաճողական, օկուպանտական` ուղղակի ենթակա է վերացման: Դա առաջին հերթին անկախության տարիներին ստեղծված ժառանգությունն է և դրա հետ միասին նաև խորհրդային ժառանգությունը` եկեղեցիներ, խաչքարեր, հուշասյուներ ու հուշարձաններ: Այն ինչ տեսնում ենք այսօր` տեսնելու ենք վաղը, մյուս օրը. քերվելու են հայերեն գրերն ու սիմվոլները, քանդվեու են հայկականը հիշեցնող կոթողներն ու կառւյցները, հետո` եթե հաջողեն` նաև բուն եկեղեցկան կառույցները` երբ «պարզվի», որ Ադրբեջանում չկան այդ կառույցները երկպագողներ: 21-րդ դարի պատմությունը, ինչպես տեսնում ենք, վանդալներին նման հիանալի առիթներ շատ է տալիս:

Եվ կարևոր մի նկատառում էլ: Ադրբեջանը դա թաքուն չի անում: Համոզված եմ, որ այդ ավերումները, բնաջնջումը, ցուցադրական պղծումը հատուկ, պլանավորած պրոպագանդիստական արշավ է, որի առաջնային նպատակն է՝ մշակութային ու հոգեկան տրավմա հասցնել ծանր պարտություն կրած հայերին: Վերքի վրա պիտի հա աղ լցնել: Հայերը պիտի համոզվեն, որ այն ժառանգությունը, որ համարում են իրենցը` իրենցը չէ: Եվ եթե անգամ համոզված են, որ իրենցն է` ապա թող հասկանան, որ այդ ժառանգությունն անզոր է, այն որևէ կերպ չի կարող օգնել իրենց, համախմբել կամ զորավիգ լինել: Ի վերջո ու՞մ է պետք այն ժառանգությունը, որ միայն տրավմա կարող է բերել»,- գրել է նա:

դիտվել է 697 անգամ
Լրահոս
Մարդիկ դիմադրության են կարոտ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է Պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիներից 1-ը դուրս է գրվել, այժմ բուժվում է 4 քաղաքացի Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub