Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին այս տարբերակը պետք է իրենց հնարավորությունների պատուհանը հնարավորինս երկար բաց պահելու համար։

Որտե՞ղ են ազգային ուժերը

Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն- իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։

Այսպիսի պայմաններում անիմաստ եմ համարում որևէ ուժի, կամ անհատի պաշտպանելու փորձն անգամ։ Բոլորս պաշտպանելու մի բան ունենք՝ Հայերնիքը։ Քաղաքական ուժերն առաջնային պատասխանատվություն և մեղավորություն ունեն այս իրավիճակի համար, այստեղ վիճելու շատ բան չկա։

Բայց մենք պետք է խուսափենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելուց։ Ազգային ուժերից անհարժեշտ է պահանջել քաղաքական իրավիճակի փոփոխություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է գետնի վրա իրավիճակի փոփոխությանը։

Ազգային դաշտից անիրատեսական է իշխանություն չլինելու պարագայում պահանջել որևէ տարածքի պաշտպանություն, վերաբնակեցում, կրթական ռազմավարության փոփոխություն ․․․։ Սրանք բացառապես պետության լիզորությունների ներքո են և անիմաստ են, եթե համահունչ չեն պետական քաղաքականությանը։ Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, գյուղը կառուցվել և բնակեցվել է սփյուռքից ստացված ներդրումների շնորհիվ։ Այսինքն, ազգային դաշտն ունի գյուղը պահելու ցանկությունը, այդ ուղղությամբ իր ուժերի ներածին չափով իրականացրել է ամեն ինչ, բայց գյուղը հանձնվում է թշնամուն դավադիր քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Նույն պատկերն է նաև Քարվաճառի և Քաշաթաղի դեպքում, որտեղ տարիների ընթացքում ազգային ուժերի կողմից կատարվել է 7 մլն դոլարի ներդրում, բայց շրջանները մի ստորագրությամբ հանձնվել են թշնամուն։

Գալով հարցին՝ ազգային ուժերն ու անհատները նույն տեղերում են, փորձում են իրավիճակից ելքեր գտնել ու իրատեսական լուծումներ առաջարկել՝ փորձելով հնարավորինս խնայել աղետից, կեղծիքից ու կործանարար պոպուլիզմից հոգնած մեր ժողովրդի նյարդերն ու համբերությունը։

Այս մասով միայն մի բան կարող եմ ասել, անթույլատրելի է նեղանալ և կամ փորձ իսկ անել հեգնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հուսահատ և ճարահատված հայացքն ուղղել են ազգային ուժերին։ Բոլոր այդ մարդկանց էլ պետք է վստահեցնել, որ ցանկացած պատասխանատու ազգային ուժ հասկանում է, որ սա բախտորոշ ժամանակաշրջան է և մեծ հաշվով կասկածի տակ է դրված իր գոյության իմաստը, ուստի ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը դառնում է առաջին հերթին ազգային ուժերի փրկության ճանապարհը։

Ի՞նչ կարող ենք անել մենք

Նախ մեր՝ ազգային դաշտում պետք է դադարենք իրար հայհոյելուց և մեղադրելուց․ դա Նիկոլի օրակարգն է։ Վստահեցնում եմ, սցենարի ամեն տեսակ զարգացման պարագայում դրա համար բավական ժամանակ մնալու է, այս բոլոր գործընթացներն էլ թույլ են տալու մեզ հասկանալ ամեն մի դերակատարի նպատակներն ու կարողությունները։ Այնպես որ, փոխադարձ մեղադրանքներն ու որևէ նշանակություն չունեցող պարզաբանումներն անհրաժեշտ է թողնել հետագային։

Վստահ եմ՝ հնարավոր փրկության տարբերակ առաջարկվելու է, ևս մեկ անգամ անհրաժեշտ է լինելու բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը։ Ամենամեծ դժվարությունը երևի այդ ժամանակ է լինելու, երբ հարկ է լինելու մի կողմ թողնել կասկածները, անվստահությունը և դարձյալ փորձել։ Սա էլ դեռ բավարար չի, հրակ է լինելու նաև համոզել մեր դեռևս անտարբեր մնացած հայրենակիցներին։ Բայց իրականությունն այն է, որ այլ ելք մենք չունենք, ու այլ տարբերակ, քան բոլորով դա անելն է, նույնպես չունենք։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2020 անգամ
Լրահոս
Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է Պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիներից 1-ը դուրս է գրվել, այժմ բուժվում է 4 քաղաքացի Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը Աշտարակում հայրն ու երկու որդիները ծեծի են ենթարկել նախկին ոստիկանին, վերջինս էլ կրակոցներ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 11:10-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub