Ի՞նչ է սպասում ռուս-ադրբեջանական հարաբերություններին Բաքվի կողմից Ուկրաինային զենք վաճառելու սկանդալի ֆոնին

Անցյալ շաբաթ համացանցում լայն տարածում գտավ տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը զենք և զինամթերք է վաճառել Ուկրաինային, այս երկրում ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

Համացանցում եղած փաստաթղթերից պարզ է դառնում, որ մատակարարը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ջիազ» արտադրական ասոցիացիան է, իսկ ստացողը ուկրաինական պաշտոնական ձեռնարկությունն է՝ «Ուկրսպետսեքսպորտը»։

Տրամաբանությունը հուշում է, որ այս սկանդալը պետք է հնարավորինս արագ մոռացության մատնվեր հատկապես ուկրաինական լրատվամիջոցների շրջանում, որպեսզի իրենց «դաշնակցին պադստվա չանեն»։

Սակայն տեղի ունեցածի համառոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթերի հրապարակումը ուկրաինական պաշտոնական լրատվամիջոցների էջերում, վկայում է այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները հատուկ սևեռել են ուշադրությունն այս թեմայի վրա։ Դա արվել է, որպեսզի վերջապես իրականանա այն, ինչ նախկինում հայտարարել էին տարբեր տրամաչափի «ուկրաինացի խոսող գլուխները»՝ սկսած Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Դանիլովից և պատգամավոր Գոնչարենկոյից, մինչև էթնիկ հայ Արսեն Ավակովից, ովքեր երազում էին, որ «Ղարաբաղում Ռուսաստանի համար բացվեր երկրորդ ճակատը: Ավակովին և Գոնչարենկոյին պետք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, որ խաղաղապահները մնան Ղարաբաղում 2025 թվականից հետո, ու նրանք թքած ունեն, որ դրանից հետո Ղարաբաղում հայ չի մնա։

Այն ինչ այսօր անում է Ուկրաինան լրացուցիչ ապացույց է, որ ուկրաինական ղեկավարության մեջ տիրում է շփոթություն, և Ուկրաինայի կախվածությունը ՆԱՏՕ-ից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից իրականում ուկրաինական պետության համար կորցրած անկախություն է...

Ինչ վերաբերում է իրավիճակին, իհարկե, կարելի է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում, նույնիսկ առանց ուկրաինական պաշտոնական փաստաթղթերով ու կնիքներով այս արտահոսքերի էլ տեղյակ էր, գիտեր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առևտուր է անում Ուկրաինայի իշխանությունների հետ։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնությունը չի արձագանքում և չի պատժում պաշտոնական Բաքվին։ Այս առնչությամբ հարկ է հիշել հետևյալը. 2004թ. մայիսին վրաց-օսական հակամարտության գոտում, որտեղ իրավունք ունեին լինել միայն ռուսական, վրացական և հարավօսական խաղաղապահ ուժերը և տեղի իրավապահները, վրացական կողմը կանոնավոր բանակի ստորաբաժանումներ տեղափոխեց ծանր զինտեխնիկայով։ Արդեն նույն թվականի օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ինտենսիվ փոխհրաձգություններ տեղի ունեցան վրացական և օսական զորքերի միջև։ Այնուհետ Վրաստանը հայտարարեց իր երեք զինվորների մահվան մասին, իսկ Հարավային Օսիան հայտարարեց ավելի քան 50 շենքերի և էլեկտրահաղորդման գծերի վնասման և մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների զոհերի մասին:

Հենց այս ժամանակաշրջանից սկսեց լարվածություն աճել Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին, և 4 տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունը, թեկուզ նրա խաղաղապահներն այնտեղ էին, սպասեց, և միայն 2008թ.-ին այդքան կոշտ արձագանքեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի գործողություններին, որը չսահմանափակվեց միայն վրաց-օսական սահմանի «մաքրմամբ», այլ գործնականում հասել էր Թբիլիսի։

Սա այն պատմությունն է, որ դուք պետք է իմանաք, որպեսզի հասկանաք ընթացիկ գործընթացները և մոդելավորեք ապագա իրադարձությունները: Իհարկե, պետք չէ սպասել «ռուս խաղաղապահների գրոհը Բաքվի վրա», բայց չարժե նաև հավատալ, որ Ղարաբաղում էժանագին սադրանքներ, պետական լրատվամիջոցներում հակառուսական հիստերիա, զենքի, զինամթերքի և վառելիքի վաճառքը Ուկրաինային անպատասխան կմնա: Ադրբեջանը Ռուսաստանին զիջելու բան ունի ռուսական պետականությանը հասցված վնասի համար, և այդ պոտենցիալ զիջումների «վայրերից մեկը» Լեռնային Ղարաբաղն է՝ այնտեղ ռուս խաղաղապահների ներկայության ժամկետների և իրավական հիմքերի համատեքստում։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

2886039a424c02197940ca420b00ea7a

63bdbcac760bda57cfc27efe255677f9

դիտվել է 824 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am