Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ օկուպացրել է Արցախում գտնվող հերթական բարձրունքը/լուսանկար/

Հրապարակը գրում է. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ օկուպացրել է Արցախում գտնվող հերթական բարձրունքը:


Ըստ Բաքվի ՊՆ-ի իրենց հսկողության տակ է անցել Սառցասար (Բուզդուխ) լեռը և հարակից բարձրունքները. «Մեր ստորաբաժանումները տեղում դիրքերը ճշտելու միջոցառումների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Բուզդուխ լեռը և նրան հարող բարձունքները»։

Արցախում վերջին սրացումից հետո՝ օգոստոսի 4-ին, ռուս խաղաղապահների կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը հրադադարը խախտել է նաև Բուզդուխ լեռան հատվածում։ 

Ադրբեջանական տելեգրամ ալիքների տարածած տեսանյութերից երևում է, որ այդ բարձրունքի հատվածում են գտնվել նաև ռուս խաղաղապահներ։ 

Հայկական կողմից այս մասին դեռևս որևէ արձագանք չկա։

Սառցասարը (Բուզդուխը) գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում։ Այն լեռնաշղթաի տեսք ունի, որի ամենաբարձր կետը 2374 մետր է։ Այն Մռովի լեռնաշղթայի մաս է կազմում ու գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղի և Դադիվանք վանական համալիրի հատվածում։

Հ.Գ. Նկարներում բաց աղբյուրներից առկա տեղեկատվության ու լուսանկարների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ Սառցասար (Բուզդուխ) բարձրունքի մոտավոր տեղն է քարտեզի վրա։

դիտվել է 1286 անգամ
Լրահոս
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am