Ի՞նչ է սպասում ռուս-ադրբեջանական հարաբերություններին Բաքվի կողմից Ուկրաինային զենք վաճառելու սկանդալի ֆոնին

Անցյալ շաբաթ համացանցում լայն տարածում գտավ տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը զենք և զինամթերք է վաճառել Ուկրաինային, այս երկրում ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

Համացանցում եղած փաստաթղթերից պարզ է դառնում, որ մատակարարը Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ջիազ» արտադրական ասոցիացիան է, իսկ ստացողը ուկրաինական պաշտոնական ձեռնարկությունն է՝ «Ուկրսպետսեքսպորտը»։

Տրամաբանությունը հուշում է, որ այս սկանդալը պետք է հնարավորինս արագ մոռացության մատնվեր հատկապես ուկրաինական լրատվամիջոցների շրջանում, որպեսզի իրենց «դաշնակցին պադստվա չանեն»։Սակայն տեղի ունեցածի համառոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթերի հրապարակումը ուկրաինական պաշտոնական լրատվամիջոցների էջերում, վկայում է այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները հատուկ սևեռել են ուշադրությունն այս թեմայի վրա։ Դա արվել է, որպեսզի վերջապես իրականանա այն, ինչ նախկինում հայտարարել էին տարբեր տրամաչափի «ուկրաինացի խոսող գլուխները»՝ սկսած Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Դանիլովից և պատգամավոր Գոնչարենկոյից, մինչև էթնիկ հայ Արսեն Ավակովից, ովքեր երազում էին, որ «Ղարաբաղում Ռուսաստանի համար բացվեր երկրորդ ճակատը: Ավակովին և Գոնչարենկոյին պետք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, որ խաղաղապահները մնան Ղարաբաղում 2025 թվականից հետո, ու նրանք թքած ունեն, որ դրանից հետո Ղարաբաղում հայ չի մնա։


Այն ինչ այսօր անում է Ուկրաինան լրացուցիչ ապացույց է, որ ուկրաինական ղեկավարության մեջ տիրում է շփոթություն, և Ուկրաինայի կախվածությունը ՆԱՏՕ-ից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից իրականում ուկրաինական պետության համար կորցրած անկախություն է...

Ինչ վերաբերում է իրավիճակին, իհարկե, կարելի է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունում, նույնիսկ առանց ուկրաինական պաշտոնական փաստաթղթերով ու կնիքներով այս արտահոսքերի էլ տեղյակ էր, գիտեր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առևտուր է անում Ուկրաինայի իշխանությունների հետ։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնությունը չի արձագանքում և չի պատժում պաշտոնական Բաքվին։ Այս առնչությամբ հարկ է հիշել հետևյալը. 2004թ. մայիսին վրաց-օսական հակամարտության գոտում, որտեղ իրավունք ունեին լինել միայն ռուսական, վրացական և հարավօսական խաղաղապահ ուժերը և տեղի իրավապահները, վրացական կողմը կանոնավոր բանակի ստորաբաժանումներ տեղափոխեց ծանր զինտեխնիկայով։ Արդեն նույն թվականի օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ինտենսիվ փոխհրաձգություններ տեղի ունեցան վրացական և օսական զորքերի միջև։ Այնուհետ Վրաստանը հայտարարեց իր երեք զինվորների մահվան մասին, իսկ Հարավային Օսիան հայտարարեց ավելի քան 50 շենքերի և էլեկտրահաղորդման գծերի վնասման և մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների զոհերի մասին:

Հենց այս ժամանակաշրջանից սկսեց լարվածություն աճել Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին, և 4 տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունը, թեկուզ նրա խաղաղապահներն այնտեղ էին, սպասեց, և միայն 2008թ.-ին այդքան կոշտ արձագանքեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի գործողություններին, որը չսահմանափակվեց միայն վրաց-օսական սահմանի «մաքրմամբ», այլ գործնականում հասել էր Թբիլիսի։

Սա այն պատմությունն է, որ դուք պետք է իմանաք, որպեսզի հասկանաք ընթացիկ գործընթացները և մոդելավորեք ապագա իրադարձությունները: Իհարկե, պետք չէ սպասել «ռուս խաղաղապահների գրոհը Բաքվի վրա», բայց չարժե նաև հավատալ, որ Ղարաբաղում էժանագին սադրանքներ, պետական լրատվամիջոցներում հակառուսական հիստերիա, զենքի, զինամթերքի և վառելիքի վաճառքը Ուկրաինային անպատասխան կմնա: Ադրբեջանը Ռուսաստանին զիջելու բան ունի ռուսական պետականությանը հասցված վնասի համար, և այդ պոտենցիալ զիջումների «վայրերից մեկը» Լեռնային Ղարաբաղն է՝ այնտեղ ռուս խաղաղապահների ներկայության ժամկետների և իրավական հիմքերի համատեքստում։

 

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am