Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է

Օրեր առաջ Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն: Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում, ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խիստ խոհրդավոր և անհասկանալի հանձնարարականը Կառավարության X օղակից հասել է մարզեր՝ հատուկ բանագնացների միջոցով՝ ուղիղ տնօրեններին: Սա նշանակում է, որ X պաշտոնյան խուսափել է ավանդական ձևերով նամակագրությունից և չի ցանկացել էլեկտրոնային փոստով հետքեր թողնել, տրամաբանությունը հուշում է, որ ռիսկ կա… Չի բացառվում, որ վախեցել են, թե էլփոստով թանգարանների տնօրենների ձեռքին վտանգավոր փաստ կմնա, ուստի փորձել են հետագիծը ջնջել, որպեսզի հետագայում ռիսկեր չստեղծեն հրահանգն իջեցնող պետական պաշտոնյաների համար:

Ստացվում է նաև, որ ամեն ինչ արվել է, որպեսզի բացառեն հրահանգ տվող-կատարող կոնտակտը, ու այդ մասին իմանան սեղմ շրջանակի անձիք:

Հիմա հաջորդ աբսուրդը․ Բացի այն, որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է կառավարության X օղակից պատմական տարեթվերն ու փաստերն իրենց մեջ ամփոփող արժեքավոր իրերի հետ կապված նման հանձնարարություն իջել, այն էլ խոհրդավոր պայմաններում՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սյունիքում այս օրերին թշնամու հետ տարածքներ կիսելու կամ հնարավոր նոր զիջումների հարց կա հայկական իշխանության օրակարգում: Աբսուրդային է նաև այս հանձնարարության մյուս կտորը՝ առ այն, որ հնածոներն ու պատմամշակութային արժեքավոր իրերը պետք է դրամային արժեքով գնահատեն սովորական մարդիկ:

Ըստ հանձարարականի, փաստորեն, գնահատման իրավունք իրենց պետք է վերապահեն թանգարանային աշխատողները: Այսինքն, ոչ թե հատուկ մասնագետներից, ասենք, կառավարության N որոշմամբ՝ հանձնաժողով է կազմվում և նրանց համար ստեղծվում են պայմաններ, տրվում են խելամիտ ժամկետներ և պատշաճ գնահատում իրականացվում, այլև Հայոց պատմության վկայության արժեքները գույքագրելու համար պարզապես մարդիկ գործեն: Թանգարանների աշխատողները մտահոգված են, թե Աստված գիտե այդ գնահատողները հեղափոխության օրերին քայլած, ինչ-ինչ ճանապարհով նշանակվել են թանգարանում՝ որպես աշխատավարձ ստանացող գիդ, պատմության արխիվները գնահատելն իրենց է վերապահված.... Այն էլ, թե ինչ աչալրջությամբ և կամ ինչ նենգամտությամբ պատմական փաստեր կեղծելու գնով, ոչ ոք չգիտի։ Տարակուսած ու մտահոգված են թանգարանի աշխատողները, չգիտեն՝ ինչու, ում համար։ Մանավանդ, որ ոչ վաղ անցյալում Շուշիի թանգարանի զարհուրելի կորուստն ունեցանք։

Հիշեցնենք, Շուշիում պատմական թանգարանը չդատարկվեց պատերազմի օրերին… Ավելին, բացառիկ նմուշներն ու Շուշիի ողջ պատմական արխիվացված ցուցանմուշները հանձնվեց թշնամուն: Այս ամենից զատ Փաշինյանի հակահայկական որակված ելույթներն են նաև ստիպում, որ զուգահեռներ անցկացնենք Բերձորի շուրջ կատավողի ու Սյունիքում թշնամու կառուցվող ճանապարհների հետ։

Փաշինյանը մի շարք բնակավայրերի ապտմությունն ու դրանց հայկականությունը բազմիցս է կասկածի տակ դրել իր սկանդալային հայտարարություններով… Հետպատերազմյան ասուլիսում (24 Դեկտեմբեր, 2021 թ) ասում է․ «ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական»:

Պատերազմից հետո 2020 թ դեկտեմբերից սկսած՝ Սյունքում բարձունքներ, միջպետական ճանապարհից հատվածներ զիջելուց և Որոտանն ու Շուռնուխ գյուղական բնակավայրերը, ինչպես Փաշինյանն էր ձևակերպել՝ Ալիևի հետ իր բանավոր փոխըմբռնումից հետո կիսեց և կառավարության նիստի ժամանակ այս քայլն արդարացնող ելույթին Սյունիքում որոշ հայկական բնակավայրեր ադրբեջական տեղանուններով կոչեց՝ Էյվազլու և Չայզամի․..

Հետպատերազմյան աղմկահարույց ելույթներից մեկն էլ Փաշինյանի՝ «Շուռնուխի համար լացողները թող իմանան՝ Սյունիքում մեծացող սերունդը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջան է եղել» արտահայտությունն է։

Իսկ երբ թշնամին առանց դիմադրության մտավ Գեղարքոնիք ու Սյունիք՝ Սև լիճը զավթեց, Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց. «…Կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։ էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս է պետք զինվորը»։

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը․ ինչու է գաղտնի ռեժիմով արվում՝ պատճառաբանեցին, թե չի կարելի դրանց մասին բաց կապով փոխանակել ինֆորմացիան, որպեսզի ուրիշինը դարձնելու ռիսկը բացառվի: Գնահատման մասով կցկտուր էր բացատրությունը, ինչու շարքային աշխատողին տալ այդպիսի իրավասություն, չկարողացան հիմնավորել… «Այո, թարմացվում է թանգարաններում ու ցուցասրահներում ունեցվածքի ողջ տեղեկատվությունը ու դա նորմալ պետք է համարել բնական կամ մարդածին աղետների ռիսկեր են գնահատվում պարբերաբար»,- ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը: Հարցին, թե երբ է վերջինն արվել, ինչ օրենքով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում այս գործընթացը, պարզաբանեցին. «Թանգարանների մասին օրենք չկա, դեռևս մշակվում է, ուստի ներկայում այդ գույքագրման աշխատանքները կազմակերպվում են հարակից օրենքով, այն է՝ «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքով, և այդ օրենքով հստակ սահմանված է՝ որ պետք է ժամանակ առ ժամանակ գույքագրել թանգարանային գույքը։ Իսկ թե վերջին անգամ երբ է արվել, չենք կարող ասել, չգիտենք»:

 

Yerevan.Today

դիտվել է 929 անգամ
Լրահոս
«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ hetq.am Երևանում 21-ամյա աղջիկն ինքնասպան է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Փաշինյանը թիմին ասել է Մարդիկ դիմադրության են կարոտ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub