Աղավնոն՝ երազանքի Արիավանը կառուցած նվիրյալները

2020 թ. տխրահռչակ նոյեմբերին, Ազատության հրապարակում կայացող հանրահավաքներից մեկի ժամանակ մեկը կամացուկ թևս քաշեց։ Հետ նայեցի՝ մի անձնավորություն էր, որի մասին քիչ հետո կասեմ։

Մինչ այդ.

- Ընկեր Վահե, երեկ՝ Քարվաճառի հանձնման օրը, ի~նչ հուզիչ կադրեր էիր արել, Քարվաճառի՝ մեր կառուցած նոր թաղամասը, մեր «Սիդնեյի» շարքով տները, եկող մայիսին հանձնելու էինք բնակիչներին...

Ասաց և ձայնը դողաց, աչքերը լցվեցին և ձեռքը կամացուկ տարավ թաց երեսին։

- Ընկեր Վահե,- քիչ հետո շարունակեց նա,- հուսամ՝ Աղավնոն կփրկվի, հոն ալ խոշոր ներդրում արինք, այդ գեղեցիկ գյուղը հոն ալ մենք կառուցած ենք, նպատակ ունեինք գյուղը գեղեցիկ ավանի վերածել, անունն ալ որոշած էինք՝ Արիավան, 2009-ին մեր կողմից հիմնված ԱՐԻ (ARI «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) – Վ.Ս.) հիմնադրամի անունով, քանզի այդ հիմնադրամի նվիրատուների միջոցով կառուցած ենք այդ գեղեցիկ շենքերը՝ Արցախի կառավարության հետ համատեղ։ Ընկեր Վահե, այս տասը տարիներուն միայն Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բնակֆոնդի և գյուղատնտեսության զարգացման վրա 7 մլն դոլարի ներդրում արինք, ամբողջը ջուրը լցվեց... Հուսամ, հուսամ՝ Աղավնոն կփրկենք և մեր ուզած Արիավանը կդառնա իրականություն...

Կրկին հուզմունք և ծանր մտորումներ...

Այդ անձնավորությունը ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանն էր, մի հզոր անձնավորություն, ով Դաշնակցության Բյուրոյի կողմից լիազորված էր սփյուռքահայ մի շարք նվիրյալների մասնակցությամբ հիմնելու ԱՐԻ հիմնադրամը և իրականացնելու խոշորածավալ ծրագրեր Արցախի ազատագրված շրջաններում։

Գիտեմ՝ շատերը չգիտեն, թե ինչու՞ է Աղավնոն կոչվում նաև երկրորդ անվամբ՝ Արիավան, և ի՞նչ է նշանակում այն։ Գիտեմ՝ շատերը չեն ճանաչում Բենիամին Պչաքճյանին կամ սիրելի ընկեր Բենջոյին՝ այդ Մեծ հային, գիտեմ՝ Դաշնակցությունը նաև այդ պատճառով է բեռ եղել և կա Արցախ-հայրենիքը բեռ համարող լևոնիզմ-նիկոլիզմի համար, բայց... այս տողերը հարկ համարեցի ի պահ տալ պատմությանը։

Ես չգիտեմ կամ, ավելի ճիշտ, գիտեմ, թե այս պահին ինչ են զգում ընկեր Բենջոն ու ԱՐԻ հիմնադրամի այն հարյուրավոր նվիրյալները, ովքեր լսեցին Աղավնոյի դավաճանական հանձնման և իրենց իսկ որոշ հայրենակիցների ձեռամբ գյուղը թալանելու ու ավերելու մղումների մասին։

Գիտեմ, թե ի՞նչ են զգում այդ խոնարհ հերոսները, որոնք շենացրին Աղավնոն, որոնց սրտի երազանքն էր գյուղը վերածել ավանի և անվանակոչել Արիավան, որոնց մեծագույն իղձն էր հայոց արիական շունչը հարատև դարձնել Արիավանում...

Ընկեր Բենջո, վարձքդ կատար, ներիր, որ «Բարի գալուստ Արիավան»՝ քեզ համար սրբազան ցուցանակն օրեր անց պիտի փոխարինվի քոչվոր ցեղերի անվանակոչած Զաբուղով, ներիր, որ դավաճանների խունտային չկարողացանք վռնդել ու փրկել Աղավնոն՝ քո երազանքի Արիավանը...

yerkir.am

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է Պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիներից 1-ը դուրս է գրվել, այժմ բուժվում է 4 քաղաքացի Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub