ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների վերջին աշխատանքները՝ պայմանավորված ադրբեջանական հերթական ագրեսիայով

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը վերացնելու համար Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կատարել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապես էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որով Լաչինի միջանցքը գտնվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տիրույթում։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում»

Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվեց Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը։ Առավել մեծ ակտիվություն դրսևորեցին Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Կանադայի և Հարավային Ամերիկայի հանձնախմբերը, ինչպես նաև Հայ դատի Արցախի գրասենյակը։ Վերջինս Հայ դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկություններով։


Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, և Ադրբեջանի մասով վերանայման ենթարկել 2023 թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդը և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը», ինչպես նաև վերականգնել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել և Պետդեպարտամենտին ու Յունեսկոյին Ալիևի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչով է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը։

Ավելի ուշ հայտարարություններով են հանդես եկել և ադրբեջանական ագրեսիան խստորեն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ադրբեջանական հարձակումների առաջին ժամերից ինտենսիվ աշխատանքային կապ է պահել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների և Արցախյան հիմնախնդրին առնչվող ԵՄ ղեկավար այլ կառույցների հետ։ Գրասենյակը նաև հայտարարություն է տարածել և Եվրոպական Միության ղեկավարությունից պահանջել՝ հրաժարվել հավասարակշռող հայտարարություններից և իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններին տալ թիրախային գնահատականներ և կանխել Թուրքիայի ռազմական ներգրավումը հակամարտությունում և այդ պետության կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը նկարագրող գրություն է ուղարկել Արգենտինայի ազգային գործերի նախարարությանը և խորհրդարանի բոլոր անդամներին։ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հանձնախմբերն էլ համապատասխան գրություններ են հասցեագրել հարավամերիկացի լրագրողներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հարաբերական աշխատանքներ է կատարել ինչպես կանադական իշխանության օրենսդիր, այնպես էլ գործադիր թևի ներկայացուցիչների հետ։ Կատարված աշխատանքների արդյունքները հավանաբար տեսանելի կլինեն առաջիկա օրերի ընթացքում:

Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է հասցեագրել Հունաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու ԵՄ ղեկավարությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիորեն դատապարտել ադրբեջանական հարձակումները, վերջ տալ ոչ որոշակի խոսույթին, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ու կանխել Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ռազմական ներգրավումը։

Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գործողությունների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով անհապաղ և պարտադրողական միջոցառումներ կիրառել և ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Հայ դատի Բելգիայի հանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է հղել երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի հարձակումը, կոչել ագրեսորին իր անունով և Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշվի առնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար կետերը, ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունված կարևոր բանաձևը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի վրա և նկատելով, որ կատարվածը հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության շարունակություն է։ Հայ դատի գրասենյակը նաև արաբերենի է թարգմանել և արաբական լրատվամիջոցներով տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակացությունների՝ օգոստոսի 4-ի համատեղ հայտարարությունը Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որով միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններով ու կոնրետ գործողություններով սանձել ադրբեջանական նախահարձակ ագրեսիան։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարություն է տարածել օգոստոսի 5-ին, որով Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախահարձակ գործողությունների վրա՝ մանրամասնելով դրանց բնույթն ու հեռահար նպատակները՝ այդ թվում Հայաստանի ու Արցախի մինչև ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Փաշինյանը թիմին ասել է Մարդիկ դիմադրության են կարոտ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub