Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Յան Շակովսկին։
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ Պետդեպարտամենտին կոչ եմ անում օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար եւ կանխելու հետագա վայրագությունները»,-գրել է նա։
Ադրբեջանի ագրեսիան դատապարտել է նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Թրեհենը․ «Շատ ամերիկացիներ վրդովված են Ադրբեջանի վերջին բռնի հարձակումից, որը հանգեցրել է ողբերգական մարդկային կորուստների: ԱՄՆ-ն եւ մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունը եւ դիվանագիտորեն գործեն՝ կանխելու հետագա էսկալացիան»:
Օգոստոսի 12-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրանագետ Գարիկ Միսակյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փատյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը:
Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ: