Բառադի մոտեցում ենք ցուցաբերում ՄԵՐ ապագայի նկատմամբ…

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «REQUIEM կամ ԿԱՐԱՊԻ ԵՐԳ

1988-ի փետրվարից ուշի ուշով դիտարկում եմ ՄԵԶ, որպես Ազգ և ԷՄՊԻՐԻԿ պնդում եմ, որ այս պահի դրությամբ պայմանական հայության միայն շուրջ 0,01%-ն, առանց վարանելու, կարելի է համարել հոգով, սրտով ու խելքով Հայ, իսկ շուրջ 0,1%-ը մոտ է այդ վիճակին և… ԵՎ ՎԵՐՋ…

Փաստորեն, ՄԵՆՔ ոչ միայն մրցունակ չենք, այլ արդի աշխարհի գլոբալ տեկտոնիկ փոփոխությունների և քաղաքակրթական պատերազմի պայմաններում վտանգված է անգամ ՄԵՐ ֆիզիկական գոյությունը, քանզի սա՛ է ՄԵՐ մարդկային կապիտալի իրական պատկերն, ինչը ստորև ԷՄՊԻՐԻԿ կհիմնավորեմ…

ՄԵՐ կործանմանը մեծապես նպաստում է այն խայտառակ և ամոթալի փաստը, որ առ այսօր չենք մշակել և ի կատար չենք ածել Երկրի կայացման ու զարգացման ռազմավարական ծրագիրն, ինչը նշանակում է, որ բառադի մոտեցում ենք ցուցաբերում ՄԵՐ ապագայի նկատմամբ…

Հայոց Երկիր Ռազմավարական Ծրագիր

Ավելացնեմ միայն՝ այս վիճակը ցուցում է, որ ՄԵՐ թիվ 1 թշնամին բացառապես ՄԵՆՔ ենք, և նրանք, ովքեր համառորեն թշնամիներ են փնտրում ՄԵԶԱՆԻՑ դուրս, ինքնաբերաբար նպաստում են ՄԵՐ համակարգված կործանման արագացմանը…

ա) ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արցախյան շարժման սկզբում 1988-ի մայիս-հունիս ամիսներին մասնակցելով նստացույցին, գիշերները ներգրավված էի Ազատության հրապարակի անվտանգությունն ապահովող միջոցառումներին և տեսնում էի այն խաժամուժը, որն աչքի ընկնելով իր ցուցամոլ ու աղմկոտ «հայրենասիրությամբ», արագ վերածվեց «ասֆալտային ֆիդայի» ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ զզվելի երևույթի (նույնը տեսանք և 44-օրյա Պատերազմի ընթացքում)…

Հետագայում, շուկայական «բեսպրեդելի» տարիներին, երբ քաղցած բորենիների պես շատերը՝ սկսած բարձրաստիճան դեմքերից և վերջացրած «խեղճ» ժողովրդով, տառապում էին «ընտանիք պահելու» բարեհունչ մոլուցքով, ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ավիրվում էին գործարանները և, ընդհանրապես, ոչնչանցվում ողջ տնտեսությունը…

Իսկ երբ վերջնականապես ձևավորվեցին «քաղաքական» գործիչների, օլիգարխների, գրանտալափների խավերը, Բարոյական Օրենքներից Զուրկ հղփացած «մտավորականների» հետ համատեղ սկսվեց համատարած թալանը և «անվերջ բարեփոխվող» կրթական համակարգի միջոցով թիրախավորվեց մատաղ սերունդը…

Արդյունքում, ՄԵՐ բարոյական և մտավոր շեշտակի անկումը, ցավո՛ք, արդեն անչափելի է, ինչն արդեն վերջնականապես բացահայտվեց 2020-ին, երբ՝

– ապրիլի 24-ին համաճարակից վախեցած Ցռան Վերգոների պես ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ առաջին անգամ պատմության մեջ (!!!) ուրացանք Հայոց Ցեղասպանության ՄԵՐ Նահատակների հիշատակը.

– դեկտեմբերի 19-ին դեպի Եռաբլուր պաշտոնական «սգո երթի» ժամանակ նույնպես առաջին անգամ պատմության մեջ (!!!) ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ պղծվեցին Եռաբլուրում հանգչող ՄԵՐ Հերոսների շիրիմները…

Այս երևույթները նաև ցույց տվեցին, որ ՄԵՆՔ Էլիտա, ի դեմս մտավորականության, չունենք, քանզի նման զարհուրելի արարքների ֆոնին պապանձվել կարող են միայն կատարյալ սրիկաները…

Փաստորեն, ՄԵԶԱՆՈՒՄ չի գործում անգամ բնության ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ՝ ինքնապահպանման բնազդը, կարծես թե ՄԵՆՔ ազգովի հոգնել ենք ապրելուց, ինչը ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ քողարկում ենք համատարած կեղծավորությամբ ու ցուցամոլությամբ, իսկ շատերը ԿԱ՛Մ ջայլամների պես գլուխները մտցրել են ավազի մեջ, անպաշտպան թողնելով ՍԵՓԱԿԱՆ հետույքները, ԿԱ՛Մ նման են ՍԵՓԱԿԱՆ մատաղի ինքնակամ գնացող անհոգ ոչխարների…

բ) ԱՅԼՈՑ ՄԱՍԻՆ

Մյուս կողմից, Խորհրդային Միության փլուզումից հետո դեբիլացման պրոցեսները տարածվեցին նաև ողջ աշխարհում և այս պահի դրությամբ Ցամաքային Եվրոպան և Խորհրդային Միության նախկին Հանրապետությունները (բացի Ռուսաստանի Դաշնության) ընդհանրապես կորցրել են իրենց սուբյեկտայնությունն՝ անգամ սեղմվում է անգլոսաքսոնական աշխարհի շուրջ սուբյեկտայնության օղակը…

Աշխարհը հիմնովին փոխվում է և միջազգային ասպարեզը քայլ առ քայլ գրավում են նոր ագրեսիվ Երկրները՝ վերածնվող Ռուսական Կայսրությունը, հիմնովին վերաֆորմատավորվող Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և մի քանի այլ պետություններ, ինչպես նաև կարծես թե կորուսյալ կայսերական նկրտումներին զարկ տվող Թուրքիան և Իրանը…

Վերջում նշեմ, որ REAL THINK TANK երևույթները դեռ մնացել են անգլոսաքսոնական աշխարհում և մեծ թափով զարգանում են Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում ու Թուրքիայում…»:

դիտվել է 730 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am