«Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, գոյության, զարգացման և հզորացման համար պայքարը հավերժ է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, գոյության, զարգացման և հզորացման համար պայքարը հավերժ է։

Ազգերի՝ այդ պայքարից հոգնելու և հանձնվելու գինն այստեղ, ցավալիորեն, նրանց լուսանցք մղումը, փաստացի ստրկացումն ու ոչնչացումն է։

Պետական և համազգային մակարդակով բազմաբաղադրիչ և բարդ ճարտարապետություն ունեցող կյանքի ու մահու մեր պայքարը ճիշտ կազմակերպելու և ղեկավարելու դեպքում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունն ամենևին էլ այն ամրակուռ և անհաղթահարելի պատնեշը չէ, որի դեմ պայքարելն ի սկզբանե անիմաստ է ու անօգուտ։

Հենց արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազագային լայն համախմբում և ունի վճռական առաջնորդներ։

Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։

Հիմա, ըստ էության, թշնամական տարբեր «քարոզներով» մեզ փորձում են իբր «վստահեցնել», թե դա ոչ միայն եղել է իբրև թե սխալ, այլ նաև ևս մեկ անգամ անելն իբր անհնարին է, փորձելով սպանել Հայաստանի՝ կյանքի համար պայքարելու արդարացի և աստվածահաճո կամքն ու տենչանքը, այդպիսով իրականում ձգտելով մեզ դատարպարտել մահվան՝ ինքնասպանության, որը նաև ամոթալի է և անարժանապատիվ։

Ուստի Առաջավոր Ասիայի մեր հինավուրց լեռնաշխարհում հենց պայքարը և այդ պայքարի թագ ու պսակ հաղթանակն է կյանքի միակ ուղին և հեռանկարը, իսկ հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության, հետևաբար մենք՝ որպես պետություն ու ազգ, չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը՝ ոչ մի դեպում չենք կարող և չպետք է դա անենք, քանզի դրան դեմ է նաև մեր Աստված»։

դիտվել է 546 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am