Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծել

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Արցախում նորից արյուն է թափվում, նորից երիտասարդ կյանքեր ենք կորցնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իբր թե խախտումների պատրվակի ներքո բռնության նոր ալիք է սանձազերծվում: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ նոր ապակայունացման սպառնալիքն այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Ու եթե անգամ ռազմական դիմակայության այս հերթական բռնկումը հաջողվի արագ մարել, նոր էսկալացիաների սպառնալիքն ամենևին չի վերանալու: Այն, որպես «դամոկլյան սուր», մշտապես կախված է Հայաստանի ու Արցախի վրա: Մենք պետք է խոստովանենք, որ հայ ղեկավարներին առայժմ կատեգորիկ կերպով չի բավականացնում կամքն ու պրոֆեսիոնալիզմը՝ Արցախի անվտանգության հարցը համակարգային ձևով լուծելու։

Բայց աշխարհաքաղաքականության հետևում մշտապես պետք է տեսնել սովորական մարդկանց՝ Արցախի ժողովրդի շահերը: Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե այս անգամ ում քաղաքական սուտն է հաղթելու: Կարծում եմ՝ հիմա գլխավորն այն է, որ Արցախի երեխաները կարողանան մեծանալ առողջ, երջանիկ ու մրցունակ: Որպեսզի կարողանան պարզապես ապրել՝ ապրել անվտանգության լիարժեք զգացողությամբ, հանգիստ գնալ դպրոց ու հավատալ ապագային: Հիմա նրանց համար հեշտ չէ. պատերազմի «մշտական զգացողությունը» խաթարում է նրանց կյանքը, կոտրում ու խեղում է նրանց ճակատագրերը: Հարևան երկրի ագրեսիվ գործողությունները անհավանական ճնշում են գործադրում Արցախի բնակչության վրա, հետևաբար, նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Եվ ես կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն այդ աջակցության հույսն ունենալ:

Արցախի երեխաների անվտանգությունը՝ սա՛ է բացարձակ գերակայությունը ինձ ու իմ համախոհների համար: Կարծում եմ, չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել հենց հիմա կանգնեցնելու ռազմական էսկալացիան և հետագայի համար առնվազն արգելափակելու դրա հնարավորությունը:

Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ: Դրա կազմակերպման իրավական ձևերն ու միջոցները կարելի է քննարկել, բայց նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը:

Անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։ Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:

Այս քայլը թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել: Դրան հիմա պետք է ուղղված լինեն մեր դիվանագիտական ջանքերը: Խաղաղապահների ներկայությունը Արցախում ապրող բնակչության համար ֆիզիկական բացարձակ անվտանգության զգացողություն պետք է ապահովի:

Ցանկանում եմ դիմել ողջ աշխարհի հայությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային կյանքերի ու մարդկության պատմական ժառանգության ոչնչացման նկատմամբ. մենք պետք է բոլոր միջոցներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: Աշխարհը, որը բարոյախոսում է մարդկային կյանքի արժեքի ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի մասին, պետք է ամենակոշտ գնահատականը տա Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններին:

Սակայն, ինչքան էլ որ մեզ համար այսօր կարևոր լինի Ռուսաստանի ու միջազգային հանրության աջակցությունը, մենք չենք կարող, մենք իրավունք չունենք հույս դնել բացառապես արտաքին գործոնի վրա: Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում չափազանց շատ ենք թույլ տվել, որպեսզի ուրիշները որոշում կայացնեն մեր ճակատագրի վերաբերյալ: Բայց մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:

Ժամանակն է վերջ տալ արցախյան թեմայի շահարկմանը`որպես իշխանության և ընդդիմության պայքարի խաղաքարտի, ժամանակն է մոռանալ անձնական քաղաքական հավակնությունների մասին: Այս հարցը չպետք է բաժանի հայությանը, չպետք է դառնա ինտրիգների ու հաշիվներ մաքրելու առիթ: Այն պե՛տք է և կարո՛ղ է միավորել մեր ժողովրդին:

Մենք պետք է համատեղ որոշենք ինչպիսի պետություն, ինչպիսի բանակ, ինչպիսի դիվանագիտություն և անվտանգության այլ միջոցներ են պետք Հայաստանին ու Արցախին: Որոշենք ու անհապաղ անցնենք գործի: Քանի որ Արցախի երեխաները պետք է լիարժեք կյանքի իրավունք ունենան»:

դիտվել է 540 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Փաշինյանը թիմին ասել է Մարդիկ դիմադրության են կարոտ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub