Թուրք վերլուծաբանների մի մասը պնդում է, որ այս վերջին օրերի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրման հետևում կանգնած է եղել Թուրքիան:
Նրանց կարծիքով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անհրաժեշտ էր այս սրացումը, որպեսզի նա կարողանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր այսօրվա հանդիպման ժամանակ բարձրացնել և ակտիվ քննարկել այս հարցը: Որպես դրա ապացույց, նշվում է այն հանգամանքը, որ հենց այսօր, Էրդողանի հրամանագրով Ադրբեջանի «ռազմական կուրատորին»՝ Բախտիյար Էրսային շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:
Այս հրամանատարը հայտնի է որպես Բաքվի թուրքական հրամանատարության հատուկ խմբի ղեկավար։ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ Բախտիյար Էրսային տեսել են 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի գործողությունները պլանավորելիս։ Ռազմական որոշ աղբյուրների համաձայն՝ գեներալ Էրսայը պատերազմի ժամանակ «անձնապես ղեկավարել է» Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբը:
Հատկանշական է, որ Ադրբեջանի «ռազմական կուրատորին» հերթական զինվորական կոչում շնորհելու որոշումը Թուրքիայի նախագահը կայացրել է Լեռնային Ղարաբաղում սրացումից անմիջապես հետո և Սոչի կատարած այցի նախօրեին, որտեղ Էրդողանի բանակցությունները կանցկացվեն Վլադիմիր Պուտինի հետ։
Այս փաստերը իրար հետ համադրելով, առավել փորցառու թուրք վերլուծաբանները նշում են, որ հենց Էրդողանն էր հրահրել Ղարաբաղում այս վերջին սրացումը և հավանաբար, նրան անհրաժեշտ էր, որ այդ «խաղաթուղտը» նա կարողանար խաղարկել Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը
Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը