Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր. Գեղամ Մանուկյանը՝ Մարուքյանին

Թագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը

---Օրերս մի նիկոլական հրապարակային զրույցում ասել էր, թե պատերազմ սկսվելու ու Թուրքիայի ներգրավվածության համար ես եմ մեղավոր։ Ու «հիմնավորել էր»։ Պարզվում է, ըստ նրա, 2006-ին Ստամբուլում Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով Էրդողանի դեմքին բացված պաստառի եւ այդ մասին իմ հայտարարության արդյունքում Թուրքիայի նախագահը ոխ է պահել Հայաստանի դեմ ու դրանից 14 տարի հետո զինել է Ադրբեջանին ու դրդել հարձակվել մեզ վրա։ Կարծում էի, այս պնդումից հետո ուրիշներին մեղսագրվող ավելի հիմար փաստարկ չէի լսի։ Բայց էլի սխալվեցի։ Այսօր ավելի առաջ է գնացել Նիկոլի՝ բոլոր հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նիկոլն ու նիկոլենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը գաղտագողի ստորագրեն, հետո ժողովրդի, Բանակի, ԱԳՆ թիկունքում Սյունիքից դեկտեմբերին զորքերը ետ քաշեն, բնակավայրերի մեծ մասը թշնամու նշանառության տակ առնելու հնարավորություն ստեղծող գաղտնի հուշագիր ստորագրեն, մեկ տարուց ավել ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցեն, ճանապարհի հարց քննարկեն, ԱԱԾ պետին մի քանի անգամ այդ հարցով ադրբեջանցիների հետ հանդիպացնեն, մեկ տարուց ավել, ամեն անգամ Բերձորի ճանապարհի փոխարեն ինչ-որ մի ուղու մասին Ազգային ժողովում մեր հարցումներին, բերանները ջուր առած, խուսափոխական պատասխաններ տան ու հիմա պարզվի, որ ադրբեջանցիների ձեռքերը բացել է ընդդիմությունը։

Նույն տրամաբանությամբ Մարուքյանը կարող է ընդդիմությանը մեղադրել, թե քանի որ Նիկոլին դավաճանության մեջ մեղադրելով՝ նրան դրդում ենք դավաճանական գործողություններ անել, սահմանների պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին խոսելով՝ Նիկոլին ստիպել ենք, որ բացահայտ ադրբեջանցիներին հրավիրի Նախիջեւան, երթեւեկել մեր երկրի բոլոր ճանապարհներով ու դեռ ԱԱԾ պետին էլ հանձնարարի լավ դիմավորել նրանց: Եվ կամ իշխանությանը կոռուպցիայի մեջ մեղադրելով՝ ստիպում ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ավելի թաթախվել կոռուպցիայի մեջ ու միլիոններ մսխել պետական բյուջեից:

Սա լու՞րջ է խոսում։ Թե այս թեզն այսօր շրջանառելու համար Նիկոլը նրան տվել է՝ «եթե հիմարագույն մեղադրանքը ներկայացնես ընդդիմության հասցեին, ապա թագավորությանս կեսը քեզ կտամ» խոստումը։ Ավելի լուրջ հնարավոր չէր Մարուքյանի այս գրառմանն անդրադառնալ։ Ագնեսա Խամոյանի համբերությունից եմ ուզում, որ կարողանամ շարադրել հակափաստարկներ:

Բայց վերջում՝ պաշտոն ես զբաղեցնում, գործ ես անում իբրեւ թե։ Նիկոլի հերթական դավաճանությունը քողարկելու փոխարեն՝ գործովդ զբաղվիր, ու մի հատ Լավրովին մեկնաբանիր, որն ուղիղ ասում է, որ շեֆդ սուտասան է ու խաղաղապահների լիազորությունների հարցով որեւէ առաջարկ ռուսներին չի ներկայացրել ու Կառավարության նիստում ստել է։

Հ.Գ. Հիշու՞մ եք, մի առիթով գրել էի, թե Մարուքյանի՝ Նիկոլին արած ծառայությունների պատճառով «Դիվանագիտության մասին» օրենքում, Հատուկ հանձնարարությունների գծով դեսպանին վերաբերող կետում պետք է հատուկ արգելել, որ նա քծնի շեֆին ու արդարացնի ամեն մի ապուշություն անելուց հետո։ Հիմա, փաստորեն, շարքը կարելի է շարունակել. արգելվում է Հատուկ հանձնարարություններով դեսպանին հիմարություններ դուրս տալ, թեկուզ շեֆի դավաճանությունն արդարացնելու համար…

 

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am