Պուտինի` Հայաստան գալու ոդիսականը

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»:

Կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները՝ նշանակում է կատարել Ալիևի պահանջները: Որովհետև պաշտոնական Երևանն արդեն հստակ հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բոլոր պահանջները կատարել է: Հետևաբար՝ հարց, ինչ է ուզում այսօր Ալիևը՝ Արցախի ապառազմականացում, Լաչին:

Դա՞ են նաև ռուսները համարում եռակողմ փաստաթղթերի «բոլոր պահանջների կատարումը», թե՞ նկատել են, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլև մի քանիսն էլ խախտել է՝ հայ ռազմագերիներին չի վերադարձնում, ՀՀ տարածք է ներխուժել, իսկ Արցախում մի շարք տարածքներում առաջխաղացում է ունեցել:

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի պնդումները՝ Ղարաբաղում խաղաղապահների գործունեության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ այն հարցերը, որոնք կան Հայաստանում՝ կապված Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ՝ կարող են պարզաբանվել երկխոսության միջոցով:

Դմիտրի Պեսկովն ասել է. «Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում՝ կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»։

Ի դեպ, Պեսկովը նաև ասել է, թե Պուտինը դեռևս չի նախատեսում այցելել Հայաստան... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Հայաստան այցելություն առայժմ չկա։ «Իհարկե, հրավեր կա։ Սակայն ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակը։

Իսկ ե՞րբ կգա Պուտինը Հայաստան... Ըստ ամենայնի, երբ ավարտվի Հայաստան-Ադրբեջան այն խնդիրների շարքը, որով նա կարող է հպարտանալ նաև հայ հասարակության առջև: Իսկ մոտ ապագայում՝ դա դժվար թե լինի:

Երեկ վերջապես ՌԴ ԱԳՆ-ն էլ արձագանքեց Արցախում լարված իրավիճակին: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: «Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով՝ ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետևել կրակի դադարեցման ռեժիմին:

Առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները: Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետևանքով զոհերի բարեկամներին ու հարազատներին:

Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ն, որին անդամակցում է նաև Հայաստանը, միայն երեկ հայտարարություն տարածեց` կողմերին կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական մեթոդներով։
Երեկ նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենն է հեռախոսազրույց ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ի թիվս տարբեր հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմանի գործընթացում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը։ Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի ներդաշնակ ու միասնական գործունեության հնարավորությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և էսկալացիայի սպառնալիքի համատեքստում։
Հետաքրքրական է, որ Բլինքենը հիշատակել է ԵԱՀԿ ՄԽ-ի մասին՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսակցության ընթացքում, այն դեպքում, երբ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն ավարտված են համարում:

Եվրոպական միությունն էլ իր հերթին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցած մի քանի միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել: Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ:

Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- ասել է Եվրոպական խորհրդի անանուն ներկայացուցիչը:

Նշենք, որ երեկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ընդունել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Փակ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու` հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3696 անգամ
Լրահոս
Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը Էստոնիան երեք ամսով դադարեցրել Է Ռուսաստանից բեռնատարների մուտքը երկիր Պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է Պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիներից 1-ը դուրս է գրվել, այժմ բուժվում է 4 քաղաքացի Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը Աշտարակում հայրն ու երկու որդիները ծեծի են ենթարկել նախկին ոստիկանին, վերջինս էլ կրակոցներ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 11:10-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub