Նենսի Փելոսին ժամանել է Ճապոնիա
Թայվան կատարած աղմկահարույց այցի պատճառով աշխարհի ուշադրությունն իր վրա գամած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն Ճապոնիայում է:
Կին պաշտոնյան Ճապոնիա է ժամանել Հարավային Կորեա այցելելուց հետո:
Տոկիոյում Փելոսին կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդոյի հետ: Այլ մանրամասներ առայժմ չեն նշվում: