Արցախի փողոցում բախվել են Mercedes-ն և Nissan Tida-ն. վերջինս բախվել է Mercedes Sprinter-ին և ГАЗель վերամբարձ կռունկին
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15։00-ի սահմաններում Արցախի փողոցում բախվել են Mercedes և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այնուհետև Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին և որպես վերամբարձ կռունկ օգտագործվող ГАЗель-ին։
Շտապօգնության ավտոմեքենան այդ պահին այդտեղով անցնելիս է եղել, ու նկատելով վթարը, անմիջապես մոտեցել են վիրավորներին ու սկսել օգնություն ցուցաբերել։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և բժշկական օգնություն ստացածների ինքնությունը։