Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարն Արցախում հանդիպում է ունեցել
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Արցախի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, հայտնում է խաղաղապահների Telegram ալիքը։
Գեներալը բացատրել է խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։
Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։