Դիվանագիտական լուրջ քայլեր են պետք. Արցախի ՄԻՊ

ՀՀ դիվանագիտությունը անդադար պետք է աշխատի, որպեսզի Արցախում տիրող իրավիճակի մասի օպերատիվ տեղեկացվեն միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրներ։ Ցավոք, գործ ունենք մի աշխարհի հետ, որտեղ մարդու իրավունքներն ու, առհասարակ, մարդասիրությունը երկրորդական պլան են մղվել, և երկրներն առաջնորդվում են միմիայն իրենց քաղաքական շահերով։ Առավելապես անհրաժեշտ է աշխատել մեր իրավունքներն այլ երկրների շահերի հետ համադրելու ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Միջազգային կազմակերպություններում, տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, առաջին հերթին, ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող օբյեկտիվ իրավիճակը պետք է հասանելի դարձնեն օտարերկրյա ներկայացուցիչներին և հետևողական լինել, որ համարժեք արձագանքը չուշանա։ Դիվանագիտական լուրջ քայլեր են պետք, որ այդ ամեն ինչը տեղ հասնի․ ոչ թե ուղղակի ծանոթանան այդ նյութերին ու ծալեն, դնեն մի կողմ, այլ՝ դրան հաջորդեն կոնկրետ գործողություններ՝ հասցեական հայտարարություններից մինչև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում»,-ասում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։

ՄԻՊ-ի խողովակով, ինչպես նշեց Ստեփանյանը, դրա համար հնարավոր ամեն ինչ արվում է․ հայտարարություններից մինչև փաստահավաքի արդյունքում արձանագրված դեպքերն ուղարկվում են թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, թե՝ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչների միջոցով՝ այլ կառույցների։

Գեղամի Ստեփանյանի խոսքով՝ օպերատիվ կապն Արցախի ու Հայաստանի ՄԻՊ գրասենյակների և ԱԳՆ մակարդակով պահվում է, մեդիադաշտն էլ օպերատիվ և ակտիվ լուսաբանում է Արցախում կատարվողը։ Հետևապես, նրա արձանագրմամբ՝ Արցախում տիրող օբյեկտիվ իրականության մասին միջազգային հանրությանը իրազեկելու հարցում խոչընդոտներ չկան, միայն թե ավելի եռանդուն է պետք աշխատել, որպեսզի գնահատականերն ու քայլերը լինեն հասցեական։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Ադրբեջանը կրկին դիմել է Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի՝ կիրառելով ականանետեր, ԱԹՍ-ներ։ Արցախի ՊԲ-ի համարժեք քայլերի արդյունքում շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել։

Ադրբեջանական ագրեսայի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ, 19 վիրավոր, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am