Օձուն-Արևածագ ավտոճանապարհին այրվում են հնձած ցորենի դաշտեր, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում են հնձած ցորենի դաշտեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։