Ժամանակն է կողմնորոշվել մենք ուզու՞մ ենք հայրենիք ունենալ թե՝ ոչ. Արշակ Մեսրոպյան
Ազգային համաձայնության ԶՈՒԳԱՀԵՌ կառավարություն եւ ազգային ազատագրական պայքար
Քաջ գիտակցելով, որ.
- Ադրբեջանի ԶՈՒ կողմից սադրիչ գործողությունները շարունակվելու են մինչեւ հասնեն Արցախի Հանրապետության ամբողջական մեկուսացման եւ վերջնական հայաթափման։
- Սողացող պատերազմի մարտավարությամբ եւ ռազմական գործողությունների միջոցով Ադրբեջանը նպատակ ունի Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացման հասնելուն՝ հաջորդ թիրախը դարձնելով Սյունիքի մարզը։
- Արցախի կորստով եւ Սյունիքն վտանգելով ՀՀ-ն կնքելու է իր երկրորդ կապիտուլացիոն պարտությունը։
Ներկա իրավիճակը գնահատելով եւ հաշվի առնելով որ՝
-ՀՀ-ն դուրս կանչեց ԶՈՒ վերջին զորամիավորները ԱՀ տարածքից։ Փաստացի դադարում է լինել ԱՀ անվտանգության երաշխավորը,
-Արցախն ապահովում է իր իսկ անվտանգությունը իր սահմանափակ ուժերով, զինտեխնիկայով, առհասարակ սահմանափակ սպառազինությամբ,
-Սփյուռքի կազմաքանդման, հայրենքից կտրելու գործընթաց է ընթանում արգիլելով ազգանվեր սփյուռքահայ գործիչների մուտքը Հայրենիք։ Նպատակ ունենլով մեկուսացնել այս ազգակործան քաղաքականության դեմ դիմադրություն դրսեւորող ակտիվ բջիջներին,
-Ազգային ուժերի, հասարակական-քաղաքական գործիչների, հատկապես ՀՅԴ-ի եւ իր աշխարհասփյուռ ցանցի նկատմամբ ապազգային իշխանությունների կողմից հայտարարված պատերազմ։
Վերոնշյալ իրավիճակն արձանագրելով
Լուծում
Կյանքի կոչել Ազգային Համաձայնության ԶՈՒԳԱՀԵՌ կառավարություն, որը պետք է լծվի ազգային ազատագրական պայքարի կազմակերպական աշխատանքներում՝ երկու ճակատներով,
-Ներքին։ Հեռացնել այս ապազգային իշխանություններին՝ վերականգնելով երկրի ներսում կարգ ու համերաշխություն
-Արտաքին։ ԱՀ ՊԲ-ի եւ ԱԽ-ի հետ համատեղ կազմակերպել Արցախի Հանրապետության ինքնապաշտպանությունը։
Ճանապարհային քարտեզ
Ինստիտուցիոնալ պայքար է պետք մղել։ Կազմապերպել եւ կյանքի կոչել Ազգային համաձայնության ԶՈՒԳԱՀԵՌ կառավարություն իր բոլոր կարեւորագույն մարմնիններով, գերատեսչություններով եւ ֆունկցիաներով։
Համազգային համախմբում զուգահեռ կառավարության շուրջ։ Ֆինանսական, մասնագիտական, կազմակերպական ներուժի եւ աջակցության կուտակում։ Վերականգնել եւ գործադրել եռամիասնության համակարգը։
Կազմակերպել Արցախի Հանրապետության ինքնպաշտպանության կամավորական խմբեր։
Ժամանակն է կողմնորոշվել մենք ուզու՞մ ենք հայրենիք ունենալ թե՝ ոչ։
Արշակ Մեսրոպյան
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու