Ադրբեջանը չի գրավելու Սյունիքը. խնդիրը միջանցքն է․ այդ ճանապարհի վրա, ըստ Թուրքիայի և Ադրբեջանի, ՀՀ-ն հսկողություն չպետք է ունենա․ Հայկ Նահապետյան

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության համաձայն, օգոստոսի 1-ին հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

—Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` սցենարային զարգացման երկու հիմնական տարբերակ կա. առաջին` Ադրբեջանը, դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից, զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով: Երկրորդ` Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ: Ո՞րն է ամենահավանականը Ձեր գնահատմամբ:

— Որեւիցե մի տարբերակին էլ հակված չեմ: Հիմնականում խնդիրն, այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքի» հանձնման մասին է: Սյունիքը չեն հանձնելու, որովհետեւ այնտեղ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն են, չասենք` ինչ քանակով, ինչ մարտական խնդրի լուծման համար: Ընդ որում` այդ տարածքում ՀՀ կառավարությունը հողհատկացում է կատարել: Իսկ Ռուսաստանն ասում է, որ 102-րդ ռազմաբազան, որն այսօր Հայաստանում երկու հենակետ ունի` Գյումրում եւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, հիմա եւս երկուսով ավելանալու է: Այնպես որ, Ադրբեջանը չի գրավելու Սյունիքը. խնդիրը միջանցքն է: Այդ ճանապարհի վրա, ըստ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը որեւիցե հսկողություն չպետք է ունենա: Իսկ նրանց մեքենաներն անխափան Ադրբեջանից պետք է գնան Նախիջեւան եւ հակառակը: Հիշեցնեմ, որ Նախիջեւանն էլ Թուրքիայի սահմանում է: Սակայն սա ընդամենը նրանց ցանկությունն է, որեւիցե ձեւով իրավական առումով որեւիցե տեղ այն ամրագրված չէ` ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի, ո՛չ նոյեմբերի 26-ի հայտարարություններում կամ փաստաթղթերում, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական, ներառյալ արցախյան հիմնախնդրին: Հետեւապես, սա չի լինելու, ինչն ակնհայտ դարձավ Թեհրանում կայացած ՌԴ, ԻԻՀ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:

— Սահմանային սադրանքներին նախորդել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Նա պատրաստակամություն էր հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաաշրջափակման հարցում: Այս երկու իրադարձությունները հնարավո՞ր է ունենան պատճառահետեւանքային կապ:

— Այս տարածաշրջանում երեք պետություն կա, որոնք գործնականում հավակնում են ունենալ գերիշխող ազդեցություն: Եվ այդ երեք երկրների ղեկավարները հանդիպեցին Թեհրանում: Այնտեղ քննարկման օրակարգում առաջինը Սիրիայի հարցն էր, երկրորդը` այս տարածաշրջանը, հետո նոր` տնտեսական եւ այլ հարցեր: Հիմա Թուրքիայի նախագահ Էրդողանն ասում է, որ իր համար կան կարմիր գծեր, եւ դա այն է, որ Արցախն ամբողջովին պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչի վերաբերյալ Հայաստանը պետք է կեցվածք դրսեւորի իրավական առումով: Իսկ սա նշանակում է ռուս խաղաղապահների դուրսբերում այստեղից: Այսինքն` ռուս խաղաղապահը դուրս է գալիս, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ են ստեղծվում, ճանապարհների բացում է տեղի ունենում եւ այլն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ռուսական 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անելու այստեղ: Պարզ է, որ Թուրքիայի վերադաս Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ուզածը հենց ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է Հայաստանից: Ինչպես ասում են` խաղաքարտերն արդեն բաց են:

—Իսկ ի՞նչ են ուզում Իրանն ու Ռուսաստանը, ո՞րն է նրանց տեսլականը ստեղծված իրավիճակում:

— Իրանը մտածում է, որ եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը, ինչ-որ իրավիճակային լուծումներ տալով ժամանակավորապես այս տարածաշրջանից նահանջի, ապա այդ դեպքում Թուրքիան չպետք է այդ վակուումը լրացնի, այլ` իրենք: Չմոռանանք, որ Իրանը 200 տարի առաջ այս տարածքում տեր ու տնօրինություն էր անում եւ պարսկական կայսրության մաս էր: Հետեւապես, իրենց պատմական հիշողությունը արթուն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ուկրաինայում, ինչպես ասում են` հարցերը լուծելուց եւ հաղթելուց հետո, գալու է այստեղ: Իրականում Ուկրաինայում երրորդ համաշխարհային պատերազմ է տեղի ունենում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Իսկ վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն խոսեց Միութենական պետության մասին, ինչը շատ բնական է եւ իրավական: 1945 թվականի Պոտսդամի կոնֆերանսով հաստատված այդ տարածքը դե յուրե առ այսօր գոյություն ունի: Ճիշտ է, շատերն ասում են` փլուզվել է, բայց այդպիսի բան չկա: Իրավական առումով պետությունը չի լուծարվել, չկա այդպիսի որոշում: Այո՛, խոսքը Խորհրդային Միության մասին է: Սակայն հիմա Խորհրդային Միության ձեւաչափը չի գործելու, այնպես չի լինելու, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր: Խորհրդային Միության 3 հանրապետություն նստած էին Ռուսաստանի վզին, դոտացիաների տակ էին` ներառյալ Հայաստանը: Այդ առումով Վրաստանից հետո` Հայաստանը երկրորդ հանրապետությունն էր, որն ավելի շատ դոտացիա էր ստանում: Հիմա այդպես չի լինելու: Եթե ուզում ես նոր միության մեջ քո քաշային կարգն ունենալ, ապա պետք է առաջնահերթ դիտարկվեն, թե ինչ անվտանգային խնդիրներ ունես: Ըստ այդմ` բանակցություններ են ընթանալու այդ միությունը ձեւավորելու համար: Ռուսաստանը սա է ուզում վերականգնել, որը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով իրեն թույլատրված է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1048 անգամ
Լրահոս
Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am