Արցախում լարված է, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Սա երեկ երեկոյի պաշտոնական թվերն են, որոնք իրականում կարող են ավելանալ կամ փոփոխվել։

Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այս իրավիճակում։ Նախ՝ նշենք, որ այս օրերի լարված իրավիճակից հետո՝ երեկ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք է հայտարարել, հայտարարություն է տարածել նաեւ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ դիմելով միջազգային հանրությանը։ ՀՀ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ամբողջ օրը փորձեցինք կառավարությունից պարզել՝ կլինի հայտարարություն, կամ Փաշինյանը կվերադառնա արձակուրդից, թե ոչ, սակայն մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, իսկ պաշտոնական հաղորդագրության այդպես էլ չհանդիպեցինք։

Միայն ՀՀ արտաքին գործերի նախարարն էր ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն խոսակցությունը գլոբալ էր եւ ոչ հասցեական։ Ստացվում է՝ Հայաստանը, կարծես թե, իր ձեռքերը լվացել է Արցախից, եւ այն, ինչ հուլիսի 29-ին հայտարարել էր ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը, կատարվում է։ Նա ասել էր. «Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը»։

Իշխանությունների մոտ կարծես թե ստացվում է։ Նիկոլ Փաշինյանի թիմը մոռացել է ՀՀ գլխավոր պարտավորությունը, այն է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am