Հայաստանի ԿԲ-ն տնտեսությունը ոչնչացնող որոշումներ է կայացնում

Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է առաջացել, երբ ՀՀ ԿԲ-ն լկտի սանձարցակությամբ տնտեսությունը ոչնչացնող որոշումներ է կայացնում, իսկ հանրությունը, կառավարությունը, ընդիմությունը լռում են: Կարծես ԿԲ-ի որոշումները հարևան երկրին են վերաբերվում:

Երկրի տնտեսությունը հիվանդության մեջ է: Դեպի արտահանող տնտեսության ոչ հումքային հատվածը, փոխանակ աջակցություն ստանար կառավարությունից, մեջքից հարված է ստանում, ԿԲ-ի որոշումների տեսքով:

Ռուսաստանի ԿԲ-ն իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն 8 տոկոս է դարձրել, իսկ Հայաստանի ԿԲ-ն արդեն արհեստականորեն ուժողացրած դրամը, որոշում է կայացնում էլ ավելի ուժեղացնել, տնտեսության հաշվին: Նման գործելավոճ Աշխարհի ոչ մի ԿԲ իրեն թույլ չեր տա: Որոհետև այդ երկրներում, կան կառավարություններ, հանրային գործիչներ, ընդիմություն վերջապես:

Օրինակ ինչ՞ է մտածում ԿԲ-ի երեկվա որոշման մասին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,25-ից դարձնել 9,5 էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վերջինս պետք է կառավարությունում այդ հարցը բարձրացներ, քանզի լավ է հասկանում ԿԲ-ի որոշման բացասական հետևանքները: Բայց նա այսօր լռում է, փաստացի դավաճանելով տնտեսվարողների շահերը:

Այն որ այսօրվա ԿԲ-ի վերնախավը շահերով կապված է մի շարք ներկրողների հետ և երկրի տնտեսության հաշվին իրենց շահերն է սպասարկում, արդեն տեսանելի է նույնիսկ հանրության հետամնաց զանգվածի համար:

Բայց զարմանալի է, որ այս զզվելի երևույթի մասին լռում են բոլորը, այդ թվում ընդիմությունը:

Ընդիմությունից ցավոք այսօր մի քանի հոգի է բարձրացնում հանրությանը հուզող սոցիալական խնդիրները: Մնացածը իրենք իրենց արհեստականորեն սահմանափակել են հանրության համար կարևոր բայց մեկ, կամ երկու հարցով: Արդյունքում, հանրությունը, ժողովուրդը մնացել է միայնակ իշխանության որոշումների առջև: Իսկ ԿԲ-ի գիշատիչ պահվածքը պարզապես ափշեցուցիչ է իր ձևով և բովանդակությամբ:

Եթե սեփական շահերը թաքցնելու ձևը դարձել է, իբր «ինֆլյացիայի դեմ պայքարի» դրույթը, գոնե դրա համար մի քիչ համոզիչ հիմնավորումներ կարելի էր բերել: Դրամի արդեն արժևորման պայմաններում, էլ ավելի արժևորել դրամը, տնտեսական խելագարություն է: Բայց հասկանալի է, որ ԿԲ-ի այսօրվա պարագլուխները խելագարներ չեն: Պարզապես նրանք այսօր հասկացել են, որ իրենց համար ստեղծվել է «ոսկյա ժամանակաշրջան», անել այն ինչ ցանկանում են երկրի տնտեսության հաշվին, ով է իրենց քայլերը քննադատելու:

ԿԲ-ի ներկայիս նախագահը, նույնիսկ օրեր առաջ, չամաչեց «քննադատեց» Թուրքիայի ներկայիս նախագահի տնտեսական քաղաքականությունը, հավանաբար, համարելով, որ հայ հանրությունը այնքան թերզարգացած է, որ միայն Էրդողանի հասցեին իր քննադատությունը լսեցնելով, կարող է այն լավ ծխածածկույթ դարձնել «ոչ թրքացմանը» թրենդի շրջանակներում:

Պարզապես այս ամենը տրագիկոմեդիա է, որի ականատեսն ենք մենք բոլորս, և որը կարող է շատ տխուր ավարտ ունենալ երկրի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 813 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am