Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել ու իմացել են, որ փողոցներում, մայթերում ինքնամոռաց կերպով ինքնագլոր վարող քաղաքացիները երբեմն վտանգում են մյուս քաղաքացիների կյանքն ու մարդկային եւ մեքենաների վթարների պատճառ դառնում: Վերջերս հրապարակվել էր, որ ինքնագլորներից տուժած մոտ 5 տասնյակ քաղաքացի է հոսպիտալացվել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Եթե այս հանգամանքն է անհանգստացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանին ու Զարուհի Բաթոյանին, ու որոշել են ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում կազմակերպել խորհրդարանում, ապա փառք տանք Աստծուն, որ քաղաքացիների առողջությունը նրանց գոնե անհանգստացնում է:

Փաստենք՝ ինքնագլորների մասին միամտորեն կարծիք հայտնող իշխանավորներն անմեղի հայացք ընդունելու իրավունք պարզապես չունեն: Ինչու՝ քանի որ դրանք Հայաստան բոլորովին վերջերս են ներկրվել, ու եթե դրանց շարժի համար պատասխանատու մարմինները՝ ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանն ու Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան թույլտվություն չտային, ապա մարտկոցով գլորվող «սամոկատները» Երեւանի փողոցները չէին գրոհի, հետեւաբար պատգամավորների քննարկումը ուշացած է, զարմանքն՝ անտեղին:

Ցանկացած երեւույթ ի սկզբանե պետք է քննարկել, հաշվարկել ռիսկերը, ապա նոր միայն թույլտվություններ ընծայել ու կանաչ լույս վառել: Իհարկե, բացառված չէ, որ իշխանավորները հերթական անգամ կարող են նախկիններին մեղադրել, որ, ենթադրենք, սաբոտաժ անելու համար հենց նրանք են դիտմամբ ինքնագլորների տակ նետվում (Աստված նրանց «հեղափոխական» երեւակայություն է տվել, չի խնայել), բայց փաստն այն է, որ դրանք ո՛չ նախկիններն են ներկրել, ո՛չ էլ, առավել եւս, դրանով իշխանություն վերցնելու հայտ են ներկայացրել: Դուք եք թույլ տվել. սեթեւեթանքը անտեղի է եւ չընկալվող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 715 անգամ
Լրահոս
Ի վերջո, միշտ էլ առկա է ռուսական «Кто не рискует - тот не пьёт шампанского» արտահայտությունը Այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել և գտնել, բացի իր բուն նպատակից Կատաղի մարտեր են մղվելու Մանվել Փարամազյանը որոշել է «Գեւորգ Փարսյան-2» անել Լրագրողները՝ անցանկալի անձ Արցախում Նիկոլի «զեմլյակը»՝ «Խաղաղության դարաշրջանի» արցախյան դեսպան Ինչպես է Նիկոլը տեղահանում հայերին․ Արմեն Գրիգորյանը ոչ լեգիտիմ կհայտարարի՞ Նիկոլին Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանները նոր նախագահներ ունեն Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Ռուս խաղաղապահների մանդատը. Գաղտնիք ու սկանդալ չպետք է լինեն Ավտովթար Սյունիքի մարզում. 46–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին «Վեոլիա ջուր»-ը ցանկանում է բարձրացնել ջրի սակագինը Ճանապարհը միակն է, չկա այլ տարբերակ Ահազանգ․ բարձրահարկի կայանատեղիում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել Գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ Նիկոլը կառավարության նիստին բացահայտեց՝ էլ ինչն է հանձնելու Ադրբեջանին. Թաթուլ Պետրոսյան (video+) Արցախում վիրավորված 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին Պետրո՛ս, դե լսեք դու ու Նիկոլը, թե ոնց մենք կարող ենք կանգնեցնել թուրքին… Դավիթ Մկրտչյան (video) Lուսանկարներ` Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունից Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Վարչապետ Փաշինյանի՝ Քուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք.Էրդողան Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի Ադրբեջանցիները զանգահարում են հայկական տուրիստական ընկերություններին` խնդրելով իրենց տանել Բերձոր․ Yerkir.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը: Օգոստոսի 9-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը: Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Օգոստոսի 8ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։ Օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը: Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub