Փելոսին հայտարարությամբ է հանդես եկել
Երեքշաբթի այցով Թայվան ժամանած ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գրավոր հայտարարություն է հրապարակել, որում վստահություն է հայտնել, որ իր ուղեւորությունը ոչ մի կերպ չի հակասում կղզու նկատմամբ ամերիկյան ղեկավարության պաշտոնական քաղաքականությանը:
«Մեր այցը Թայվան Կոնգրեսի պատվիրակությունների մի քանի ուղեւորություններից մեկի օրինակ է, եւ այն ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ-ի վաղեմի քաղաքականությանը, որը հիմնված է 1979 թվականի Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքին, ԱՄՆ-ի եւ Չինաստանի համատեղ կոմյունիկեին, ինչպես նաեւ վեց հավաստիացումներին: ԱՄՆ - ն շարունակում է դեմ հանդես գալ ստատուս քվոյի փոփոխության միակողմանի ջանքերին»,-հայտարարել է Փելոսին։