«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականը

Երբ հայտարարվեց, որ լինելու է «խաղաղության դարաշրջան» և «ապագա կա ապագա», դա նշան էր, որ լինելու է ճիշտ հակառակը։ Եվ եղավ։

Օրվա իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է խոստացել հետևյալ բանաձևերով՝

1․Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, տնտեսական հրաշք,

2.Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն, սահմանազատում, սահմանագծում, կոմունիկացիաների բացում, տնտեսական հրաշք։

Երկու դեպքում էլ «տնտեսական հրաշքի» նյուվասյուկիստական խոստումը կար, որպեսզի պողոսների ստամոքսային բնազդը գերակայեր պետության գաղափարին։

Այդ կետերի գինն էլ է սահմանվել։ Թուրքիայի մասով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից փաստացի հրաժարում։ Ադրբեջանի մասով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։

Այլ դետալներ էլ կան գնային քաղաքականության մեջ, բայց հիմնականը սա է։

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ գնի մեջ պահանջում են նաև «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները» և ընդհանրապես՝ Սևանն ու Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ ամուր նյարդեր են պետք, որպեսզի երբ մեզ վրա թքում են, մենք ասենք՝ անձրև է գալիս, երբ մեզ սպանում են, մենք ասենք, որ դա խաղաղության նախանշանն է։ Այլ կերպ ասած՝ նա հայ ժողովրդին առաջարկում է ավելի խաղաղասեր դառնալ Ադրբեջանի ու Թուրքիայի աճող ագրեսիվության դիմաց։ Ու որքան շատ է պաշտոնական Երևանը խոսում խաղաղությունից, այնքան շատ է սկսում կրակել Բաքուն ու այնքան կոշտ են դառնում Անկարայի նախապայմանները։

«Խաղաղության դարաշրջանը» թարգմանաբար նշանակում է պատերազմ, պարտություն, կորուստներ, մահեր։ Փաշինյանն առաջարկում է ձեռքերը վեր պարզած ու բաց ձեռքերով ընդառաջ գնալ թուրք–ադրբեջանական օրակարգին ու ․․․ հույս ունենալ, որ թշնամիները բարի կգտնվեն։

Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է իրեն քվե տված քաղաքացիների հետ պայմանագրի պայմանները։ Ասում է՝ 2021–ի արտահերթ ընտրությունների ժամանակ ես ձեզ խաղաղություն ու բարգավաճում էի խոստացել՝ Ադրբեջանին ու Թուրքիային արվելիք զիջումների դիմաց, բայց ասեմ, որ զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ․․․ ամեն դեպքում պետք է զիջեմ։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն իր էլեկտորատին ու ՀՀ քաղաքացիներին ասում է, որ ապագա չկա ու ինքը ժամանակ է ձգում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն արագ տարհանվեն Հայաստանից։ Ինքն այդ ընթացքում մսխում է ՀՀ բյուջետային ու այլ միջոցները, նպաստում սեփական շրջապատի ոչ թավշյա հարստացմանը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը թողնելով Ռուսաստանի ու Իրանի վրա և անձնական–իշխանական հարցերով ապավինելով Թուրքիայի բարեհաճությանը։

Իսկ սահմանին ու Արցախում կրակում են։ «Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականն է պտտվում Հայոց աշխարհում։ Նիկոլի «խաղաղասիրությունը» մահաբեր է։

Հ․Գ․։ ՔՊ–ականները և հատկապես դրա օտարերկրյա գործակալական թևի ներկայացուցիչները հիմա մի թեզ են շրջանառում, թե բա՝ 30 տարի առաջ սխալվել ենք, որ Արցախի հետևից ենք ընկել, թե բա՝ Ղարաբաղյան 1–ին պատերազմում հաղթանակն էլ անիմաստ էր, պետք էր մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի տակ ու լավ ապրել։ Այսինքն՝ «մենք ոչինչ ենք ու զոհվել ենք հանուն ոչնչի»։ Գործակալները է «հիմնավորվում» են անվերջ զիջումների գնալու անհրաժեշտությունը՝ «հանուն կյանքի»։

Եվ այսպիսի ձևակերպումներ է օգտագործում ու կյանքի անգինությունից խոսում մահաբեր նախարարը, ով Ադրբեջանի հետ սինքրոն է աշխատում․ դրանք դրսին են կրակում, սա թիկունքից է հարվածում։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Փաշինյանն անհապաղ պետք է այս հարցը լուծի, մենք ինչպե՞ս ենք ապրելու․ բողոքի ակցիա (video) Գնել Սանոսյանը պիտի Վեդիի ջրամբարի համար պատասխան տա․ Թագուհի Թովմասյան (video) Բոլորս գործազուրկ կդառնանք, ո՞նց ենք մեր ընտանիքները պահելու․ ակցիայի մասնակից (video) Եթե այսպես շարունակվի, մեր ռուս գործընկերները հնարավոր է հրաժարվեն մեզ հետ համագործակցել․ ակցիա (video) Վրացական անցակետում վարորդին ասել են, եթե կոնյակ եք բերել՝ ձեր հարցը լուրջ ա․․․ բողոքի ակցիա (video) Աննա Հակոբյանը հավաստագիր ունի՞ կրթելու համար․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վրաստանը կոնյակով լի մեր մեքենաները Լարսում պահում ա, Էկոնոմիկայի նախարարից պատասխան ենք ուզում (video) Սենց բան ե՞րբ ա եղել, ո՞նց են պլոմբները պոկում, ու 1 ամիս պահում․ կոնյակագործ (video) Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս #ՀԻՄԱ․ Թուրքական պլանը՝ Հ1-ի եթերում․ Էդգար Էլբակյան (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ի՞նչ է առաջարկել Պուտինն Արցախի իշխանություններին (video) Ինչ է կատարվում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց Ողբերգական դեպք Շիրակի մարզում. հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթին «ԲԴԽ նախագահին SMS-ով աշխատանքից ազատելը նորմա՞լ է»․ Կյուրեղյանը՝ Հակակոռուպցիոն նախագահին (video) Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Աննա Հակոբյանի ու Փաշինյանի արշավների վրա որքա՞ն է ծախսվում բյուջեից․ Աննա Գրիգորյան (video) Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքը․ իրավապաշտպան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Մունդառ հերյուրա՞նք է, թե՞ այդ կոռուպցիայի հետևից գնալու եք․ Արթուր Խաչատրյան (video) Պուտինը Ուկրաինայում այդ քայլից հետո կանցնի Հայաստանին․ Հրանտ Բագրատյան (video) Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․քաղաքագետ Հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին․ Ղազարյան Կոնջորյանի կինը 10 միլիոն աշխատավարձով ՀայՓոստի տնօրեն կդառնա՞ր, եթե Կոնջորյանը պատգամավոր չլիներ (video) Ինչպես է խայտառակվել ադրբեջանական զորախումբը Կարմիր հրապարակում․ Անդրանիկ Թևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am