Դիմակ կրելու մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում իշխանությունների կողմից եղել են հակասական հայտարարություններ։ Խոսքը նաեւ դիմակը կրելու մասին է։

«Ես մասնագետների հետ քննարկման արդյունքում կարող եմ ասել հետեւյալը, որ նաեւ առողջապահության նախարարն ասաց, որ մարդիկ ուղղակի դիմակ կրելու եւ քայլելու անհրաժեշտություն չունեն». սա Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի մարտի 13-ին։

Օրեր անց՝ մարտի 19-ին, այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում էր. «Ձեր կրած սովորական դիմակները վիրուսից չեն պաշտպանում։ Վիրուսն ավելի փոքր է, քան դիմակների մեջ եղած ծակերը»։ Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն մայիսի 24-ին ասում էր. «Դիմակի կրման կարգապահությունը, դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։ Նաեւ համաճարակաբանների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրակացության, որ տանը պատրաստված դիմակներն անգամ կարող են արդյունավետ լինել դրանց կրման որակի պայմաններում»։

Դրանից երկու ամիս առաջ Արսեն Թորոսյանն ասում էր, թե դիմակը պետք է փոխել մի քանի ժամը մեկ, եւ շատ կարեւոր է դրանց պատրաստման որակը։ Այսպիսով, ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պաշտոնյաներն իրարից անկախ են հայտարարություններ արել, իսկ Փաշինյանի այն պնդումները, թե սովորական կամ ինքնաշեն դիմակները կարող են պաշտպանել վիրուսից, սուտ են եղել։ Նա խաբել է քաղաքացիներին՝ վտանգելով մարդկանց առողջությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am