«Հայաստան» խմբակցությունում որոշել են` բոլորը հրաժարվեն մանդատներից. ստորագրահավաք է սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով, «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: Օրաթերթի տեղեկություներով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաեւ «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:

«Այսինքն՝ մարդիկ չլինեն, որ եթե մանդատ ստանալու հերթն իրենց հասնի, ինչ-որ խաղերի մեջ մտնեն իշխանության հետ ու համաձայնեն «Հայաստան» խմբակցության մանդատով խորհրդարան գնալ»,- նշեց   զրուցակիցը: Տեղեկությունը մեկնաբանելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին դիմեցինք, նա, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Առանց մեկնաբանության»,- ասաց նա:


Օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թեւն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: Մեր դիտարկմանը Մանուկյանն այսկերպ արձագանքեց. «Շնորհակալություն գնահատականի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 321 անգամ
Լրահոս
«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ hetq.am Երևանում 21-ամյա աղջիկն ինքնասպան է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Փաշինյանը թիմին ասել է Մարդիկ դիմադրության են կարոտ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել Հայ-ռուսական հարաբերությունները փլուզելը՝ Էրդողանի ու Ալիևի երազանքն է Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար» Սրբապղծություն՝ սգո օրով Այդ մարդիկ երբեք իրենց «էս ազգի» մաս չեն համարում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը «Ապառաժ» ՍՊԸ-ի տնօրենը՝ «Սուրմալու»-ում պահեստ ունենալու մասին Նման անողնաշար պահվածքը խրախուսում է Ադրբեջանին պահանջել և ստանալ ավելի շատ զիջումներ.ՀՀ ղեկավարները շարունակում են հանձնվել Ադրբեջանին Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Տանիքում հրդեհ է բռնկվել Կառավարական ամառանոցի մոտ ավտոմեքենայի բռնկումից հետո Փաշինյանին տարհանել են Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ Լոռու մարզում բախվել են ԳԱԶ 2706-222-ն ու ԳԱԶ 5312-ը, վերջինս կիսակողաշրջվել է, կան վիրավորներ Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Մահվան պարետը․ ո՞վ է Տիգրան Ավինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: Օգոստոսի 18-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը Օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարականակ գործիչ Արա Վարդանյանը Օգոստոսի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub