Թե ինչու է Մուրազին շրջանցում Գռզոյին
«Իրավունք» թերթը գրում է. «Իբր ընդդիմադիր հայացքներով հայտնի Բորիս Մուրազի Թամոյանի խմբագրությունը, պարզվում է, որ գտնվում է ոչ ավել, ոչ պակաս հայ-թուրքական քիրվայության կարկառուն ջատագով, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ Կոնցեռնում: Ավելին, «չար լեզուները» շշնջում են, որ այդ տարածքը, որտեղ Մուրազին նստած երկնում է այս կամ այն գործչին, այդ թվում` ՔՊ-ականներին նվիրված հոդվածները, վերջինիս տրվել է անվճար հիմունքներով:
Ու երեւի դա է, ըստ երեւույթին, պատճառը, որ Մուրազին այդքան ջանասիրաբար շրջանցում է մեծն Գռզոյին: Ա՛յ, այսքան «սկզբունքային» է «ընդդիմադիր» Մուրազի Թամոյանը:
Գուցե հենց այս հանգամանքո՞վ է բացատրվում Բորիս Թամոյանի վերջերս սկսված զրպարտչական արշավանքն ընդդիմադիր գործիչների դեմ, եւ, իհարկե, այստեղից է բխում նաեւ իր հակառուսականությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում