Բաթումիի ռեստորաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սգո օրը երաժշտություն միացնելու պատճառով (տեսանյութ)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 30-ին Բաթումիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի փաստով, հայտնում է Parvana TV-ն։
Խնջույքին երիտասարդներից մեկը գինովցել է ու երաժշտություն միացրել, որն էլ դարձել է վիճաբանության առիթ:
Հիշեցնենք, որ Վրաստանում շաբաթ սգո օր է հայտարարվել: