Հռոմի պապն իր հրաժարականի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը հրաժարական կտա, եթե զգա, որ առողջությունը թույլ չի տալիս իրեն ծառայել այնպես, ինչպես պետք է, հաղորդում է BBC-ը։
85-ամյա պոնտիֆիկոսն ընդգծել է, որ այս պահին մտադիր է շարունակել կատարել իր պարտականությունները, եւ «Աստված նրան կասի, թե երբ նա հրաժարական տա»։
Նշվում է, որ վերջին ամիսներին Ֆրանցիսկոս պապը տառապում է ծնկի խնդիրներից, որն ազդել է նրա շարժունակության վրա և տեղաշարժվում է անվասայլակով։