Էրդողանը խոսել է Պուտինի ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել Bayraktar անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողի հետ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է CNN Türk հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ Էրդողանը մտադիր է Սոչի ժամանել օգոստոսի 5-ին։ Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի Պուտինի հետ։