Տղամարդը սպանել է նախկին կնոջը, երբ կինը TikTok-ում գրել է իրենց հարաբերություններում խնդիրների մասին
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր նախկին կնոջը եւ կրակել ինքն իրեն այն բանից հետո, երբ կինը TikTok-ում գրել է իրենց հարաբերություններում խնդիրների մասին։
29-ամյա Սանիա Խանը եւ նրա նախկին ամուսինը՝ 36-ամյա Ռահի Ահմադը Չիկագոյի իրենց բնակարանում հայտնաբերվել են գլխի հրազենային վնասվածքներով, հայտնում է Chicago Sun-Times-ը։
Ահմադն անցել է ավելի քան 700 մղոն` հասնելով Չիկագոյում գտնվող իր նախկին կնոջ տուն: Տեսանյութում աղջիկը նշել էր, որ նախկին ամուսինն իրեն հոգեբանական ճնշում է գործադրել և բաժանվելիս սպառնացել է ինքնասպան լինել։ Խանը հայտարարել էր, որ ճնշումներ են գործադրվել նաև ամուսնու հարազատների կողմից։
Զույգն ամուսնացած էր մեկ տարուց էլ քիչ ժամանակ եւ մայիսին ամուսնալուծվել էր։ Պակիստանա-ամերիկացի լուսանկարիչ Խանը հաճախ է նկարագրել այն ճնշումը, որին ենթարկվել է, երբ փորձել է բաժանվել Ահմադից: