«Թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները կանգնելու են օրենքի առաջ»

Իրավունքը գրում է. Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, ինչքան էլ որ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում:

Այնուամենայնիվ, եթե իշխանություններն այսքանը գիտեն, առավելեւս, եթե այդ մասին արդեն նաեւ հրապարակավ են արտահայտվում, հարց է ծագում՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Չէ՞ որ հակառակ դեպքում՝ ամեն մեկս իրավասու կլինենք մտածել, որ կամ սա իշխանական հերթական սուտն է, որով փորձում են պատերազմական մեղքերը փաթաթել ԳՇ նախկին պետի վզին, կա՛մ էլ, որ ճշմարտություն է, սակայն ամենավերին ատյաններից հովանավորում են Գասպարյանին՝ նրան բանտ չտանելով:


Վերջապես, որ վախենում են, որ եթե նման մեղք գործած Գասպարյանին կալանավորեն, նա շատ բան կպատմի: Ամեն դեպքում, բուն փաստը սա է. Գասպարյանին հրապարակավ մեղադրել են, սակայն նրան չեն բանտարկել: Ուրեմն ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց.

- Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները, ովքեր այս կամ այն ձեւով ազդել են պարտության վրա, կանգնելու են օրենքի առաջ:

- Երկու տարի է, որ նույն բանն եք ասում:

- Ճիշտ եք՝ երկու տարին շուտով կլրանա, բայց մենք չենք շտապում մարդկային ճակատագրերի հետ խաղալ, դրա համար ավելի լավ է մի փոքր ուշ, բայց հստակ, օրենքի ողջ խստությամբ պատիժների ենթարկվեն պատերազմի նման ելքը «ապահովելու» համար:

- Պարոն Աղազարյան, թշնամին շարունակում է իր ծավալապաշտական ախորժակին հագուրդ տալ, այս պայմաններում որքանո՞վ է ռեալ խաղաղության օրակարգը:

- Խաղաղության օրակարգի ճանապարհով գնալը չի նշանակում աչքաթող անել, հաշվի չառնել մեր հանդեպ թշնամաբար մոտեցող մեր հարեւանների նկրտումները: Մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով, ամեն ինչ անենք հասնելու խաղաղության օրակարգի մեկնարկին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր հարեւանների թշնամական տրամադրությունները: Դրա համար մենք խաղաղության օրակարգին զուգահեռ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը բոլոր ասպեկտներով:

- Իսկ ի՞նչ է սպասվում Արցախին:

- Արցախի ճակատագիրը տեսնում եմ ինքնորոշման իրավունքի պայքարով լցված, մենք ամեն ինչ անում ենք սատարելու Արցախի մեր հայրենակիցներին: Թե այդ պայքարի ճանապարհին որտեղ եւ ինչպիսի հանգրվանի կհասնենք, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, այն մասը, որն այսօր հայկական է, մնալու է այդպիսին, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հադրութի կորցրած տարածքներն էլ վերականգնենք:

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալը օրերս նշանակվեց ԳՇ պետ: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս: Ինչ վերաբերվում է անձամբ պարոն Ասրյանին, ապա ես վստահ եմ, որ նաեւ մյուս գեներալները պարզապես ենթարկվել են այդ պահին իրենց ղեկավարությանը: Այնպես չի, որ անդառնալի սխալ են թույլ տվել, պարզապես նրանք դարձել են իրադրության պատանդը:

- Չե՞ք վախենում, որ նորից կարող են դառնալ «իրադրության զոհ»:

- Ես չեմ կարծում, պարոն Ասրյանը հայրենասեր, պատրաստված ռազմական գործիչ եւ նվիրյալ հայ մարդ է:

- Պարոն Աղազարյան, մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԿԸՀ նախագահի հավանական թեկնածուն Վահագն Հովակիմյանն է:

- Նման քննարկումներ մեզ մոտ չկան դեռ, բայց եթե նման ցանկություն ունենա պարոն Հովակիմյանը, եւ մեր քաղաքական թիմն էլ համարի դա ճիշտ, ապա ես ինքս դեմ չեմ լինի: Որովհետեւ Վահագն Հովակիմյանին վերաբերվում եմ որպես լուրջ պրոֆեսիոնալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am