Վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Սոչիի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մագրի-Վեսելոե հատվածում հուլիսի 24-ին, ծովի վրա տորնադոյի առաջացման վտանգ կա, հայտնում է Interfax-ը:
Հաղորդագրության համաձայն՝ փրկարարները Սոչիի բնակիչներին եւ այցելուներին խորհուրդ են տալիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, ինչպես նաեւ ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց։