Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով մեկ մարդ է մահացել
Սոչիի Դոնսկայա փողոցի տարածքում հորդառատ անձրևների հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Ցավոք սրտի, ունենք զոհ, կին է մահացել, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին և ընկերներին»,- գրել է քաղաքապետը։
Տեղատարափ անձրեւների հետեւանքով հեղեղվել են 23 շենքերի մերձակա տարածքներ, հինգ բնակելի տներ։
Առողջարանային քաղաքում շարունակվում է փոթորկի նախազգուշացումը։ Օդերևութաբանները կանխատեսում են անձրևներ, կարկուտ, ափերից դուրս եկող գետեր և ծովում պտտահողմ։