ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Օդեսայի հրթիռակոծությունները
Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Օդեսայի հրթիռակոծությունները:
«Գլխավոր քարտուղարը միանշանակ դատապարտում է ուկրաինական Օդեսա նավահանգստի վրա այսօրվա հարձակումների մասին լուրերը։
Երեկ բոլոր կողմերը համաշխարհային հարթակում հստակ պարտավորություններ ստանձնեցին՝ ուկրաինական հացահատիկի եւ դրա հետ կապված ապրանքների անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներ ապահովելու համար։ Այդ ապրանքները կարեւոր նշանակություն ունեն՝ պարենային գլոբալ ճգնաժամը լուծելու եւ ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար»,- ասված է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ։