Պարզվել է, որ ադրբեջանցի չորս սահմանապահներ թմրավաճառներ են
Turan-ի հաղորդմամբ՝ ադրբեջանցի չորս սահմանապահներ թմրավաճառությամբ են զբաղվել:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «հուլիսի 21-ին Ջաբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղի մոտ սահմանային գոտու մոտ սահմանապահները թաքցված չորս փաթեթ են հայտնաբերել»։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանց կալանավորման ընթացքում պարզվել է, որ նրանք սահմանապահ զորքերի ընդլայնված ծառայության զինծառայողներ են, որոնք ականազերծման գործառույթներ են կատարել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: