Քովիդը տուրիստների հետ վերադառնում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր «սիրելի եւ անբաժան» համաճարակը՝ Քովիդ-19-ը, կարծես թե նորից վերադառնում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում քովիդով վարակվածության թվերի աճ է արձանագրում, ինչը, եթե այսպես շարունակվի, կարող է հանգեցնել նոր սահմանափակումների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա կապում է տուրիստական սեզոնի եւ տուրիստների մեծ հոսքի հետ։

«Տուրիստական սեզոնի հետ մենք արդեն ակնկալում ենք, որ այս ընթացքում կունենանք հավելյալ աճ։ Մեր ռազմավարությունն այս առումով շատ հստակ է՝ կանխարգելել, որպեսզի հիվանդացությունը մտնի հիվանդանոցներ, եւ այս առումով արդեն իսկ իմ հանձնարարականը կա հիվանդանոցներին, որ պլանային հետազոտությունների, պլանային վիրահատությունների ժամանակ եւ սիմպտոմների առկայության պարագայում, երբ դիմում են հիվանդանոց, անպայման արվի քաղաքացիների թեստավորում, որպեսզի մենք պաշտպանենք այս օղակը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։


- Այսինքն՝ մարդկանց զգոնությունը թուլացել է , եւ նույնիսկ տեսնելով, որ քովիդով են վարակվել, այլեւս չե՞ ն դիմում հիվանդանոց կամ նախկին աչալրջությամբ այլեւս չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը։

- Դե, իհարկե, այո, քովիդը դարձել է մեր կյանքի մի մասը, եւ չենք կարող ակնկալել, որ աչալրջությունը մշտապես նույն մակարդակի վրա պետք է մնա։ Բայց ժամանակ առ ժամանակ հաջորդիվ մենք ունենալու ենք ալիքներ, որոնց զսպման եւ հնարավորինս մեղմ անցկացման մասով պիտի բոլորս ջանքեր կիրառենք, եւ առաջին հերթին համակարգը մշտապես պատրաստ է այս ալիքներին։

- Իսկ դուք ինչպե՞ս եք այդ ամենը վերահսկելու, որ եթե քաղաքացին սիմպտոմներ ունի, պարտադիր դիմի բժշկի, թեստավորում անցնի, որովհետեւ դա այնքան հիվանդանոցների ֆունկցիան չէ, որքան քաղաքացու գիտակցության խնդիր է։

- Մենք չենք կարող վերահսկել քաղաքացուն սեփական առողջական խնդիրների մասով որեւէ բան անելու հարցում, բայց մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր մեխանիզմները, որ նա ունենա հնարավորություն՝ դիմելու իր պոլիկլինիկա, անվճար թեստավորվելու եւ ստանալու իր պատասխանը։ Այնուհետեւ, երբ կունենանք դրական դեպք, տեղամասային թերապեւտի կողմից նա կգտնվի վերահսկողության տակ, իսկ եթե անհրաժեշտ լինի հոսպիտալացնել, գիտեք, որ այդ հատվածով եւս պետությունը հոգում է այդ ծախսերը, եւ կհոսպիտալացվի հիվանդանոց։ Այս պահին որպես քովիդ-կենտրոն գործում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավանի մասնաճյուղը, որն այս ընթացքում էլ ակտիվ վերանորոգման, վերազինման փուլում է, քանի որ ազատ մահճակալների թիվը բավականին մեծ էր, եւ մենք ամբողջությամբ պատրաստ ենք հոսպիտալացման։

- Մենք համաճարակի ալիքի թուլանալուց հետո արդյոք մոտեցե՞լ էինք զրոյական շեմին, այսինքն՝ ունեցե՞լ ենք օր, որ քովիդով վարակման դեպք չի արձանագրվել, եւ այդ կորը ե՞րբ նորից սկսեց բարձրանալ։

- Երկու ամիս առաջ, այո, հասել էինք նվազագույն շեմին, եւ օրեր են եղել, որ մինչեւ 5-6 դեպք ենք ունեցել, բայց զրո դեպք, իմ հիշելով, չենք ունեցել։ Մի տեւական ընթացք ունեինք մահվան զրո դեպք, ինչն ամենակարեւորն է։ Ունեցել ենք նաեւ զրո հոսպիտալացման օրեր։ Սա եւս շատ կարեւոր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մենք աճի տեմպը գրանցում էինք, եւ ես այս պահին չեմ կարող կանխատեսել՝ պիկին հասել ենք, թե ոչ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ գնում ենք ստաբիլացմա՞ն, թե՞ դեռ ունենալու ենք աճ։

- Իսկ սահմանափակումների հավանականություն կա՞, որ նորից կսկսեն կիրառվել։

- Դա կախված է համաճարակային իրավիճակից։ Դուք գիտեք, որ կառավարությունը սահմանափակումների դիմում էր միայն այն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, երբ անհրաժեշտ էր պահպանել մարդկանց կյանքն ու առողջությունը։ Իհարկե, հիվանդացության այս մակարդակը դեռ որեւէ սահմանափակում մտցնելու հիմք չի հանդիսանում։

- Հայաստան մուտք գործելու դեպքում պարտադիր թեստավորման պահանջը գործո՞ւմ է։

- Ոչ, այս պահին Հայաստան մուտք գործելու որեւէ թեստավորման պահանջ չկա, եւ հիմնականում մյուս երկրներն էլ են հանել, որոշակի երկրներ կան միայն, որ դեռ պահպանում են այդ պահանջը։

- Իսկ կապիկի ծաղիկի տարածման վտանգ կա՞ Հայաստանում։

- Տեսեք, մենք շատ զգոն կերպով հետեւում ենք այլ երկրներում համաճարակային իրավիճակին, մենք ձեռք ենք բերել բոլոր անհրաժեշտ թեստ-հավաքածուները, որպեսզի կարողանանք ախտորոշել այդ հիվանդությունը, եւ մի շարք կասկածելի դեպքերում իրականացրել ենք թեստավորում, բայց բոլոր դեպքերում ժխտվել է այդ ախտորոշումը։ Ընդհանուր առմամբ, այս հիվանդության տարածման ռիսկայնությունը, իհարկե, մենք չենք կարող համեմատել քովիդի հետ, բայց զգոնությունը պետք է պահպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am